Էրդողանը հերթական ռասիստական հայտարարությունն է արել
Հյուրընկալվելով NTV-ի «Խոսում են թեկնածուները» հեռուստահաղոդմանը` Թուրքիայի Հանրապետության վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսել է իր էթնիկ ծագման վերաբերյալ շրջանառվող տարբեր խոսակցությունների մասին: Նա նախ հիշեցրել է մի հանրահավաքի ժամանակ ընդդիամդիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին և նախագահի մյուս թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշի հասցեին հնչեցրած իր խոսքերը:
«Քըլըչդարօղլու, դու ալևի ես, ես սուննի: Դրա մասին խոսիր: Դեմիրթաշ, դու էլ զազա ես: Մի վախեցիր խոսել այդ մասին»:
Այնուհետև Էրդողանն անդրադարձել իր ազգային պատկանելության թեմային:
«Կամ երևացեք այնպես, ինչպես կաք, կամ եղեք այնպես, ինչպես երևում եք: Իմ մասին ինչեր ասեք, որ չեն ասել, ինձ շատ են վիրավորել, ինձ վրացի են ասել, դեռ ավելի վատ, կներեք բայց նույնիսկ հայ են ասել: Բայց ասեմ` ես հորիցս և մորիցս իմացել եմ, որ ես թուրք եմ: Իզուր ամեն մեկն իր ուզած կողմն է քաշում թեման», -ասել է Էրդողանը:
Թուրքական ընդդիմադիր «Դեմոկրատ հաբեր» կայքն Էրդողանի արտահայտման այդպիսի ձևը բնութագրել է որպես հայերի դեմ ուղղված ատելության դրսևորում:
Իսկ «Հաբերահվալ» կայքը հիշեցնում է, որ մի քանի տարի առաջ էլ էր Էրդողանն անդրադարձել էր ծագման մասին խոսակցություններին դարձյալ NTV-ի եթերից:
«Ընտրություններին ընդառաջ» հեռուստահաղորդման ժամանակ իրեն ուղղված հարցին պատասխանելիս Էրդողանը նշել էր, որ իր և նախագահ Աբդուլլահ Գյուլի մասին բազմաթիվ գրքեր կան:
«Այդ գրքերում էլ տեղ չմնաց, որ գրվի մեր արմատների հրեական, հայկական կամ ներեցեք հունական լինելու մասին»:
2011 թվականին Էրդողանի այս խոսքերը խիստ քննադատության թիրախ դարձան սոցմեդիայում` մասնավորապես Twitter միկրոբլոգում: Էրդողանին քննադատող օգտատերերը շեշտում էին այն միտքը, որ այլ ազգին պատկանելը ոչ մի վատ բան չի նշանակում:
«Ինձ վրացի են անվանել, որի համար ես ներողություն եմ խնդրում, սակայն վատագույնն էլ է պատահել` ինձ հայ են անվանել, բայց ես թուրք եմ»,- նշել է Էրդողանը:
Թուրքիայի վարչապետի այս հայտարարությունը թուրք հասարակության որոշ շրջանակների զայրույթն է հարուցել:Վերջիններս Էրդողանի խոսքերը որակել են որպես ռասիզմ և վիրավորանք` Թուրքիայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ քաղաքացիների հասցեին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան