Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ քննարկվել են ԼՂ կարգավորմանը վերաբերող հարցեր
Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը այսօր Սոչիում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններին և ղարաբաղյան կարգավորմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի մամլո ծառայությունը:
«Սոչիում կայացել է Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Երկու երկրների առաջնորդները քննարկել են տարբեր ոլորտներում ռուս-հայկական փոխհարաբերությունների հարցը, նաև ղարաբաղյան կարգավորման ուղիները»,- ասված է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Նաև տեղեկացվում է, որ այսօր կայացել է Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ինչպես տեղեկացնում է ռուսական «Գազետա.ռու»-ն , ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ չի բացառվում, որ Սչիում կայանա երեք նախագահների եռակողմ հանդիպումը: Բացի այդ նախագահները կայցելեն սամբոյի «Платформа S-70» առաջնություն:
Ավելի վաղ հայտնել էինք , որ ՀՀ նախագահի մամլո խոսնակի օգնական Նարեկ Նիկողոսյանը տեղեկացրել էր, որ, որ երեք նախագահների եռակողմ հանդիպում է նախատեսված վաղը՝ օգոստոսի 10-ին:
Իր հերթին Ադրբեջանի նախագահի վարչակազմի աշխատակից Նովրուզ Մամեդովը ևս հայտնել էր, որ վաղը կայանալու է նախագահների եռակողմ հանդիպում:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան