ԵԽ գլխավոր քարտուղարը կոչ է անում կանխել հետագա բռնությունները
ԵԽ գլխավոր քարտուղարի մամլո խոսնակ Դենիել Հոլթգենն Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանագծին և շփման գծում տեղի ունեցած բախումներին ասաց․«ԵԽ-ն և պարոն Յագլանդը կոչ են անում բոլոր կողմերին անել հարավորինը՝ բռնությունները և նոր զոհերը կանխելու համար»։
Հոլթգենն ասաց նաև, որ ԵԽ գլխավոր քարտուղարն իր ցավակցությունն է հայտնում վերջին բախումների հետևանքով զոհվածների ընտանիքներին և ԵԽ-ն կոչ է անում կողմերին՝ զերծ մնալ հետագա բռնություններից։
Հոլթգենը, խոսելով վաղը Սոչիում նախատեսված ՀՀ և Ադրբերջանի նախագահների հանդիպման մասին, ասաց, որ պարոն Յագլանդը հույս է հայտնում, որ հանդիպումը դրական արդյունք կունենա և հնարավոր կլինի խուսափել բռնությունների աճից։
«Մենք կհետևենք և կտեսնենք, թե ինչ արդյունք կունենա այս հանդիպումը։ Արդեն դրական է, որ նախագահները կհանդիպեն և հույս ունենք, որ հանդիպումը դրական արդյունք կունենա»,-ասաց ԴենիելՀոլթգենը։
Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ վերջին բռնությունների հետ կապված հարցին, Հոլթգենը նշեց, որ ԵԽ-ն մշտապես իր մտահոգություն է հայտնել իրավապաշտպանների նկատմամբ կիրառված սահմանափակումների ժամանակ։ Մասնավորապես Հոլթգենը հղում կատարեց Թ․Յագլանդի հայտարարությանը՝ կապված Լեյլա Յունուսի և նրա ամուսնու կալանավորման հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում