Ադրբեջանական բանակը նոր կորուստներ է կրել
Ադրբեջանի Թովուզ շրջանում երեկ՝ ժամը 22:30-ին, ըստ «Ապա» լրատվականի, մահացել է 1995 թվականին ծնված զինծառայող Ֆաթալիզադե Ռուֆաթ Նազիմ օղլուն: Իսկ օգոստոսի 9-ին՝ ժամը 19:45-ի սահմաններում, համաձայն նույն աղբյուրի, Ադրբեջանի Գեդաբեկի շրջանում վիրավորվել էր 1993 թվականին ծնված զինծառայող Թագիեվ Օրհան Գալիբ օղլին: Առաջին օգնություն ցուցաբերելուց հետո, վերջինս հոսպիտալիզացվել է. նրա վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է բավարար:
Ադրբեջանի պատկան մարմինները տարված սկզբից հայտարարել են 70 զինծառայողների մահվան մասին, որոնցից 39-ը մահացել է ոչ մարտական գործողությունների պայմաններում, 11-ը ինքնասպան է եղել, 6-ը մահացել է հիվանդությունների պատճառով, 9 հոգի՝ դժբախտ պատահարների արդյունքում, առնվազն 6 զինծառայող սպանվել է ծառայակցի կողմից, իսկ 2-ը՝ խեղդվել են: