Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանին խոստացել է ուսումնասիրել Լևոն Հայրապետյանի հարցը
Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը բարձրացրել է նաև ռուսաստանաբնակ հայ գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալության հարցը: Այս մասին նախագահ Սարգսյանը տեղեկացրել է «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նախագահը նշել է, որ ռուս գործընկերոջ հետ քննարկել են հայ-ռուսական օրակարգի բոլոր հարցերը, և այդ թվում չեն շրջանցել նաև Լևոն Հայրապետյանի հետ կապված խնդիրը: «Ռուսաստանի նախագահը խոստացավ՝ ուսումնասիրել այդ խնդիրը: Նա տեղյակ չէր ոչ քրեական գործից, և ոչ էլ ճանաչում էր Լևոն Հայրապետյանին, գոնե՝ անուն-ազգանունով: Նա խոստացավ ուսումնասիրել և մեզ տեղեկացնել՝ կապված առողջական խնդիրների հետ»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը ձերբակալվել է նախորդ ամիս՝ ՌԴ իրավապահների կողմից քննվող «Բաշնեֆտ» ընկերության ակտիվների օտարման վերաբերյալ քրեական գործի շրջանակներում: Լևոն Հայրապետյանը տառապում է մի շարք ծանր հիվանդություններով, և չնայած դրան նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Նախորդող`
ԱԷԿ-ի շահագործումը երկարաձգելու նպատակով Հայաստանն ակնկալում է վարկ և դրամաշնորհ
Թուրքիայի պահվածքում որևէ զարմանալի բան չկա
Սերժ Սարգսյան. ՀԱՊԿ-ի դիրքորոշումը պարզ է, իսկ արձագանքի կարիք չկար
Սերժ Սարգսյանը սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին խորհուրդ է տալիս զգոն լինել
Հայաստանին սպառնացող Ադրբեջանի ղեկավարությունը քաջատեղյակ է Հայաստանի հնարավորությունների մասին
Սերժ Սարգսյանը վստահ է, որ Հայաստանը նաև տեղեկատվական պատերազմին է պատրաստ
Սերժ Սարգսյան. Մենք ունենք կազմակերպվածության բարձր աստիճան ունեցող Զինված ուժեր
Իրավիճակի թեժացմամբ Ադրբեջանը մի քանի նպատակ է հետապնդել
Վլադիմիր Պուտինի նպատակն էր հասկանալ կողմերի ցանկություններն ու ակնկալիքները
ՀՀ նախագահ. Խաղաղապահների կազմն ու լիազորությունները այս փուլում չեն քննարկվում
Սերժ Սարգսյան. Բանակցություններն ընթանում են Կազանյան փաստաթղթի շուրջ
Սահմանային միջադեպերը կանխելու լավագույն ուղին հետաքննման միջազգային մեխանիզմն է
Սերժ Սարգսյան. Հրադադարի վերաբերյալ նոր համաձայնագրի կարիք չկա
Սերժ Սարգսյան. «Մենք մշտապես համաձայնում ենք բարձր մակարդակով հանդիպումների»