Սերժ Սարգսյան. Բանակցություններն ընթանում են Կազանյան փաստաթղթի շուրջ
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններն ընթանում են Կազանյան փաստաթղթ շուրջ: Այս մասին «Արմնյուզի» հետ հարցազրույցում տեղեկացրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով այն տեսակետներին, թե տևական ընդմիջումները բանակցային գործընթացը հետ են գցել, և հնարավոր է ամեն-ինչ սկսվի զրոյից, Հայաստանի նախագահը նշել է. «Զրոյից ոչինչ չենք սկսում, և հետ ընկնելը կամ առաջ ընկնելը հարաբերական հասկացողություններ են: Մենք բանակցությունները վարում ենք Կազանյան փաստաթղթի շուրջ, և դա 2011 թվականի փաստաղթուղթն է, որը ստորագրելուց Ադրբեջանի նախագահը վերջին պահին հրաժարվեց: Կազանյան փաստաթուղթը, ինչպես հայտնի է, հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա և ենթադրում է խնդրի լուծում երեք հիմնական սկզբունքների, այն է̀ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա»:
Տեղեկացնենք, որ Մադրիդյան սկզբունքները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացվել է 2007 թվականին: Հետագայում համանախագահ երկրների ղեկավարները մի շարք համատեղ հայտարարություններով ներկայացրել էին առաջարկների մեջ ներառված սկզբունքներն ու տարրերը: Դրանց թվում են, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի տրամադրումը՝ անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներով, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքի առկայությունը, ԼՂ վերջնական կարգավիճակի սահմանումը՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով, ներքին տեղհանվածների և փախստականների՝ իրենց նախկին բնակության վայր վերադառնալու իրավունքը, ԼՂ շրջակա տարածքների վերադարձը Ադրբեջանի վերահսկողության ներքո, և խաղաղապահ գործողություն ներառող անվտանգության միջազգային երաշխիքների տրամադրումը:
Միջնորդները, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները բազմիցս իրենց հայտարարություններում պնդել են, որ ներկայացված առկա սկզբունքներն ու կարգավորման հիմնական տարրերը մշակված և մտածված են որպես մեկ ամբողջություն, և դրանցից որևէ մեկին գերակայություն տալու ցանկացած փորձ անհնարին է դարձնելու հավասարակշիռ լուծմանը հասնելը:
Նախորդող`
Սահմանային միջադեպերը կանխելու լավագույն ուղին հետաքննման միջազգային մեխանիզմն է
Սերժ Սարգսյան. Հրադադարի վերաբերյալ նոր համաձայնագրի կարիք չկա
Սերժ Սարգսյան. «Մենք մշտապես համաձայնում ենք բարձր մակարդակով հանդիպումների»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան