Սերժ Սարգսյան. ՀԱՊԿ-ի դիրքորոշումը պարզ է, իսկ արձագանքի կարիք չկար
Հայաստանի Հանրապետության պետական սահմանների նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ ՀԱՊԿ դիրքորոշումը միանշանակ է: Այս մասին «Արմնյուզի» հետ հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ այն արտացոլված է 2012 թվականին ընդունված փաստաթղթում:
Ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ն որևէ կերպ չարձագանքեց վերջի օրերին տեղ գտած սահմանային միջադեպերին, Սերժ Սարգսյանն ասել է. «Ես կարծում եմ՝ դրա անհրաժեշտությունը չկար: ՀԱՊԿ-ի գործողությունները մշտապես պայմանավորված են լինում դիմող երկրի գործողություններով»:
Հանրապետության ղեկավարը չի բացառել, որ ՀԱՊԿ-ը կարող էր և արձագանքել, չի բացառել նաև, որ այդ արձագանքը չի եղել տեխնիկական խնդիրների պատճառով. «Որքանով ես տեղյակ եմ՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը մոտ ժամանակներս պիտի այցելի Հայաստան: Սա արդեն վերաբերմունք է: Եվ երկրորդ՝ դուք հնարավորություն կունենաք այս հարցերը նրան ուղղելու»:
Բոլոր դեպքերում նա կարծում է, որ արձագանքի կարիք չկար: «Իրոք ես համոզված եմ, որ դրա անհրաժեշտությունը չկար: Եթե որևէ մեկը մտածում է, որ եթե ՀԱՊԿ-ը արձագանքեր, ապա ադրբեջանցիներն անմիջապես կդադարեցնեին, ապա կարծում եմ, որ նա սխալվում է: Իսկ ինչ վերաբերում է, ընդհանրապես, ՀԱՊԿ-ի դիրքորոշմանը, ապա այդ դիրքորոշումը հայտնված է 2012 թվականի փաստաթղթի մեջ, և այդ փաստաթուղթը իր ուժը չի կորցրել: ՀԱՊԿ-ի դիրքորոշումը միանշանակ պարզ է»,- ասել է նա:
Նախորդող`
Սերժ Սարգսյանը սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին խորհուրդ է տալիս զգոն լինել
Հայաստանին սպառնացող Ադրբեջանի ղեկավարությունը քաջատեղյակ է Հայաստանի հնարավորությունների մասին
Սերժ Սարգսյանը վստահ է, որ Հայաստանը նաև տեղեկատվական պատերազմին է պատրաստ
Սերժ Սարգսյան. Մենք ունենք կազմակերպվածության բարձր աստիճան ունեցող Զինված ուժեր
Իրավիճակի թեժացմամբ Ադրբեջանը մի քանի նպատակ է հետապնդել
Վլադիմիր Պուտինի նպատակն էր հասկանալ կողմերի ցանկություններն ու ակնկալիքները
ՀՀ նախագահ. Խաղաղապահների կազմն ու լիազորությունները այս փուլում չեն քննարկվում
Սերժ Սարգսյան. Բանակցություններն ընթանում են Կազանյան փաստաթղթի շուրջ
Սահմանային միջադեպերը կանխելու լավագույն ուղին հետաքննման միջազգային մեխանիզմն է
Սերժ Սարգսյան. Հրադադարի վերաբերյալ նոր համաձայնագրի կարիք չկա
Սերժ Սարգսյան. «Մենք մշտապես համաձայնում ենք բարձր մակարդակով հանդիպումների»