Թուրքիայի պահվածքում որևէ զարմանալի բան չկա
Թուրքիան այն երկիրն է, որ միանշանակ սատարում է Ադրբեջանին: «Արմնյուզին» տված հարցազրույցում նման կարծիք է արտահայտել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ Թուրքիայի միակողմանի պահվածքը չպետք է զարմանալի թվա:
Անդրադառնալով այն փաստին, որ Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը սահմանային միջադեպերի առնչությամբ ցավակցություն էր հայտնել Ադրբեջանին, Սերժ Սարգսյանը նշել է. «Ինչո՞ւ եք զարմանում Թուրքիայի վերաբերմունքից: Եղե՞լ է դեպք, երբ Թուրքիան անաչառ դիրքորոշում է արտահայտել: Թուրքիան այն երկիրն է, որ միանշանակ սատարում է Ադրբեջանին: Ցանկացած հարցում: Եվ ես իրոք կզարմանայի, եթե պարոն Էրդողանը ցավակցություն հայտներ նաև հայկական կողմին»:
Անդրադառնալով այն միջադեպին, որ Թուրքիայի նախագահի թեկնածու, վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը վիրավորանք էր որակել իր հայ լինելու վարկածը՝ Սերժ Սարգսյանն ասել է. «Կարծում եմ՝ այստեղ էլ զարմանալի ոչինչ չկա: Եվ իրոք կարծում եմ, որ հայերի համար էլ վիրավորական կլիներ, եթե հանկարծ պարզվեր, որ Էրդողանը հայ է: Այնպես որ՝ այստեղ էլ պետք չէ զարմանալ: Այլ բան, որ այդպիսի դիրք զբաղեցնող մարդիկ պետք է զուսպ լինեն: Իսկ նրանք զսպվածություն չունեն: Թուրքիայի դիրքորոշումը մեզ համար շատ պարզ է, ակնհայտ է: Մենք դրանում քանիցս համոզվել ենք: Այդ թվում նաև՝ արձանագրությունների բանակցությունների ժամանակ: Դրա համար մենք շատ ուշադիր էինք՝ հանկարծ այդ արձանագրություններում որևէ կետ, որևէ դրույթ չլինի, որ կարող է մեզ կաշկանդել ղարաբաղյան բանակցություններում: Այնպես որ՝ այստեղ ամեն ինչ պարզ և հստակ է»:
Հայաստանի նախագահը միամտություն է որակել այն մոտեցումը, թե կարելի է Թուրքիայից հավասարակշիռ դիրքորոշում ակնկալել:
«Շատերը մտածում են, որ իր առջև դնելով տարածաշրջանային առաջնորդ դառնալու խնդիր՝ Թուրքիան կարող է հավասարակշիռ դիրքորոշում, հավասարաչափ մոտեցում ցուցաբերել: Դրանք միամիտ մարդիկ են՝ ոչ միայն մեր նկատմամբ, այլ ուրիշների նկատմամբ: Չեմ տեսնում այսօր Թուրքիայում իշխող քաղաքական ուժի կողմից այդպիսի միտումներ, այդպիսի գործողություններ: Պետք է շատ ավելի լայնախոհ դրսևորումներ լինեն, որպեսզի մենք երբևէ հասնենք այդպիսի իրավիճակի»,- նշել է նա:
Նախորդող`
Սերժ Սարգսյան. ՀԱՊԿ-ի դիրքորոշումը պարզ է, իսկ արձագանքի կարիք չկար
Սերժ Սարգսյանը սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին խորհուրդ է տալիս զգոն լինել
Հայաստանին սպառնացող Ադրբեջանի ղեկավարությունը քաջատեղյակ է Հայաստանի հնարավորությունների մասին
Սերժ Սարգսյանը վստահ է, որ Հայաստանը նաև տեղեկատվական պատերազմին է պատրաստ
Սերժ Սարգսյան. Մենք ունենք կազմակերպվածության բարձր աստիճան ունեցող Զինված ուժեր
Իրավիճակի թեժացմամբ Ադրբեջանը մի քանի նպատակ է հետապնդել
Վլադիմիր Պուտինի նպատակն էր հասկանալ կողմերի ցանկություններն ու ակնկալիքները
ՀՀ նախագահ. Խաղաղապահների կազմն ու լիազորությունները այս փուլում չեն քննարկվում
Սերժ Սարգսյան. Բանակցություններն ընթանում են Կազանյան փաստաթղթի շուրջ
Սահմանային միջադեպերը կանխելու լավագույն ուղին հետաքննման միջազգային մեխանիզմն է
Սերժ Սարգսյան. Հրադադարի վերաբերյալ նոր համաձայնագրի կարիք չկա
Սերժ Սարգսյան. «Մենք մշտապես համաձայնում ենք բարձր մակարդակով հանդիպումների»
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան