ԱԷԿ-ի շահագործումը երկարաձգելու նպատակով Հայաստանն ակնկալում է վարկ և դրամաշնորհ
Վլադիմիր Պուտինի հետ ունեցած երկկողմ հանդիպման ժամանակ Հայաստանի և Ռուսաստանի նախագահներն անդրադարձել են հայ-ռուսական օրակարգի բոլոր խնդիրներին: Այս մասին Սերժ Սարգսյանը տեղեկացրել է «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նախագահի խոսքով՝ երկկողմ հանդիպումը բավականին երկարատև է եղել, որի ընթացքում անդրադարձ է կատարվել հարցերի լայն շրջանակի: «Խոսել ենք հայ-ռուսական օրակարգի բոլոր խնդիրների մասին: Բոլոր այն հարցերի մասին, որ կարող էին մտահոգել մեր հանրությանը. սկսած ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման համար անհրաժեշտ վարկային միջոցների տրամադրման ժամկետից ու կառուցվածքից, որովհետև ենթադրվում է բավականաչափ մեծ՝ 15 տոկոս դրամաշնորհային էլեմենտ, վերջացրած՝ Եվրասիական տնտեսական միության պայմանագրին միանալու ժամկետների և պայմանների մասին, ավարտած՝ ռազմա-տեխնիկական համագործակցության խնդիրներով»,- տեղեկացրել է ՀՀ նախագահը:
Խոսելով բանակցությունների արդյունքների մասին՝ երկրի ղեկավարը նշել է, որ դրանք գոհացուցիչ են: «Ես պետք է իմ բավարարվածությունը հայտնեմ այդ հանդիպման բովանդակությունից: Արդյունքները ժամանակը ցույց կտա: Բայց բովանդակությունը մեզ համար շատ էական էր, շատ կարևոր: Ես կարծում եմ՝ մոտ ժամանակներս մենք արդեն կտեսնենք նաև արդյունքները»,- նշել է նա:
Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի միանալու խնդրին, ապա Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այն տեղի կունենա ընթացիկ տարում. «Ես չեմ կարծում, որ այս տարի չենք ստորագրի: Ես կարծում եմ՝ կստորագրենք: Եվ հանկարծ, մեկ էլ տեսար, այդ ժամանակը շատ չձգվեց՝ մինչև աշուն: Տեսնենք»:
Նախորդող`
Թուրքիայի պահվածքում որևէ զարմանալի բան չկա
Սերժ Սարգսյան. ՀԱՊԿ-ի դիրքորոշումը պարզ է, իսկ արձագանքի կարիք չկար
Սերժ Սարգսյանը սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին խորհուրդ է տալիս զգոն լինել
Հայաստանին սպառնացող Ադրբեջանի ղեկավարությունը քաջատեղյակ է Հայաստանի հնարավորությունների մասին
Սերժ Սարգսյանը վստահ է, որ Հայաստանը նաև տեղեկատվական պատերազմին է պատրաստ
Սերժ Սարգսյան. Մենք ունենք կազմակերպվածության բարձր աստիճան ունեցող Զինված ուժեր
Իրավիճակի թեժացմամբ Ադրբեջանը մի քանի նպատակ է հետապնդել
Վլադիմիր Պուտինի նպատակն էր հասկանալ կողմերի ցանկություններն ու ակնկալիքները
ՀՀ նախագահ. Խաղաղապահների կազմն ու լիազորությունները այս փուլում չեն քննարկվում
Սերժ Սարգսյան. Բանակցություններն ընթանում են Կազանյան փաստաթղթի շուրջ
Սահմանային միջադեպերը կանխելու լավագույն ուղին հետաքննման միջազգային մեխանիզմն է
Սերժ Սարգսյան. Հրադադարի վերաբերյալ նոր համաձայնագրի կարիք չկա
Սերժ Սարգսյան. «Մենք մշտապես համաձայնում ենք բարձր մակարդակով հանդիպումների»
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում