Քաղաքական 14:30 14/08/2014

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները քննադատում են ԵԽ գլխավոր քարտուղարին՝ Ադրբեջանի վրա չազդելու համար

Ադրբեջանում իրավապաշտպանների նկատմամբ համատարած հալածանքների վերաբերյալ Index on Censorship, Human Rights House Foundation և People in Need միջազգային կազմակերպությունները նամակ են ուղղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին՝ այս դեպքերի կապակցությամբ վերջինիս հայտարարության առնչությամբ։

Վերոնշյալ միջազգային կազմակերպություններն իրենց նամակում հիասթափություն են հայտնում գլխավոր քարտուղարի հայտարարությունից, որում ասվում էր, որ Ալիևի հետ հեռախոսազրույցում պայմանավորվել են ստեղծել հանձնաժողով՝ կազմված նախագահի աշխատակազմի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, որը պետք է ուսումնասիրի իրավապաշտպանների նկատմամբ առաջադրված մեղադրանքները։

«Դուք այսպիսի հայտարարությունն անում եք Ադրբեջանի ղեկավարների կողմից քաղաքացիական հասարակության աննախադեպ ճնշումների պահին։ Մենք հիասթափված ենք, որ Դուք ձեռնպահ եք մնում իրավապաշտպանների նկատմամբ առաջադրված մեղադրանքների ցանկացած հրապարակային մեկնաբանություից։

Մենք զարմացած ենք, որ Դուք հրապարակային կոչ չարեցիք ազատ արձակել մարդու իրավունքների պաշտպաններին, գոնե նախնական կալանքից, որը անհրաժեշտ չէ և վտանգ է ներկայացանում իրավապաշտպաների՝ Լեյլա Յուուսի, Ինթիգամ Ալիևի և Արիֆ Յունուսի առողջությանը։ Մեզ համար անհասկանալի է, թե ինչ հանձնաժողովի մասին եք խոսում, մենք հասկանում ենք, որ այն, ըստ էության 2005թ․-ին ստեղծված քաղաքական բանտարկյալների հարցով աշխատանքային խումբն է։

Այն մարդիկ, ովքեր վերջին տարիներին աշխատում էին Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների և մարդու իրավունքների հարցերով, այժմ ճաղերի ետևում են կամ հեռացել են երկրից՝ անվտանգության նկատառումներով։
Քաղաքացիական հասարակությունն Ադրբեջանում աճել էր և վերջին տասնամյակում ստեղծվել էին ոլորտի պրոֆեսիոնալներ, ինչպիսին էր «Լրագրողների ազատության և անվտագության ինստիտուտը», որը փակվեց, մինչ Դուք խոսում էիք նախագահ Ալիևի հետ։

Ո՞վ պետք է ընտրի ձեր նշած աշխատանքային խմբում քաղաքացիական հասարակության անդամներին։ Այս պայմաններում երկխոսության հարթակի ստեղծումը՝ կառավարության կողմից առանց առաջին քայլի կատարման, որը նշանակում է իրավապաշտպանների անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակում, կլինի անարդյունավետ։

Ինչպե՞ս պետք է այս խումբը գործի՝ առանց իրավապաշտպանների և առանց հիմնական պրոֆեսիոնալների, ովքեր այժմ բանտարկված կամ կալանավորված են։  Կարիք չկա անգամ խորանալու իրավապաշտպաներին առաջադրված մեղադրանքների մեջ, դրանք ուղղակի պետք է կարճվեն, քանի որ անհիմն են և անարդար, հղում են անում այնպիսի օրենքների վրա, որոնք դե ֆակտո քրեականացնում են իրավապաշտպանների գործունեությունը։

Որպես գլխավոր քարտուղար՝ այնպիսի տպավորություն ստեղծեցիք, որ պաշտպանում եք այն քաղաքականությունը, որ կառավարությունները կարող են ընտրել իրենց քաղաքացիական հասարակությանը, որը լռեցնում է քննադատող ձայները և խթանում կառավարությանը հավատարիմ ձայներին։ Այս քաղաքականությունը հակասում է Եվրոպայի խորհրդի արժեքներին։
Ադրբեջանում հետապնդման ենթարկված և ձերբակալված իրավապաշտպաններն այն մարդիկ են, ովքեր տեղեկացնում և համագործակցում էին Եվրոպայի խորհրդի, այդ թվում Ձեզ հետ։

2014թ․-ի հունիսին, երբ նախագահ Ալիևը ելույթ էր ունենում ԵԽԽՎ նիստում, Էմին Հուսեյնովը, Ռասուլ Ջաֆարովը և Ինթիգամ Ալիևը միասին Ստրասբուրգում կազմակերպել էին բողոքի ակցիա և քննադատում էին Ադրբեջանում մարդու իրավունքների ցածր մակարդակը։ Հալածանքների այս ալիքը կապված է ԵԽ նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության հետ։
Մենք հավատում ենք, որ Ձեր դերն է պաշտպանել Եվրոպայի խորհրդի կառույցները՝ ներառյալ նրանց, ովքեր համագործակցում են Ձեր հետ։  Մենք, ուստի, ափսոսում ենք, որ Դուք չօգտագործեցիք Ձեր ազդեցությունը և Ձեր գրասենյակի ուժը՝ կոչ անելու անհապաղ և առանց նախապայմաննների ազատ արձակել իրավապաշտպաններին և չդատապարտեցիք նրանց կալանքը»,-ասվում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում։

Նախորդող`
«Յունուսին առաջադրված մեղադրանքը` վրեժ Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցմանն ուղղված նրա աշխատանքի համար»
ԵԽ հանձնակատարը դատապարտում է Ադրբեջանում Լեյլա Յունուսի ձերբակալումը
ԵԽ գլխավոր քարտուղարը Լեյլա Յունուսի ձերբակալման վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել Մամեդյարովին
Քեթրին Էշթոնը և Շտեֆան Ֆյուլեն դատապարտել են Լեյլա Յունուսի ձերբակալությունը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}