Քննչական կոմիտե. Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Ադրբեջանում գերության մեջ գտնվելու ընթացքում Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
«2014 թվականի օգոստոսի 7-ին՝ Չինարի գյուղի բնակիչ Արտուշ Պետրոսյանից հաղորդում է ստացվել՝ որդու՝ Կարեն Պետրոսյանի անհետ կորելու վերաբերյալ։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Կ. Պետրոսյանը նույն օրը՝ առավոտյան ժամը 09-ի սահմաններում, գնացել է Չինարի գյուղին հարակից «Բարսեղի յալ» կոչվող հանդամաս՝ վառելափայտ բերելու և չի վերադարձել. նա գերեվարվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից, որից մեկ օր անց՝ օգոստոսի 8-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն տեղեկատվություն է տրամադրել Կ. Պետրոսյանի՝ գերության մեջ գտնվելու ընթացքում մահանալու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում քննության առարկա են դարձել հայ գյուղացու գերեվարման վերաբերյալ համացանցում հայտնված տեսագրությունները, որոնցում առկա են նրա նկատմամբ բռնության գործադրման փաստեր։
Քննություն է կատարվում՝ պարզելու ՀՀ խաղաղ բնակչի գերեվարվելու հանգամանքները, ինչպես նաև Ադրբեջանի տարածքում՝ նրա՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայով երաշխավորված կյանքի և խոշտանգումների չենթարկվելու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստերը։ Միջոցներ են ձեռնարկվում բռնարարքի հեղինակների ինքնությունը պարզելու և նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։ Քրեական գործով նախաքննությունն իրականացնում է հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Նախորդող հրապարակումներ`
ԿԽՄԿ. Կարեն Պետրոսյանի դին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ առաջընթաց չկա
Կ.Պետրոսյանի սպանության ողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Ալիևը. Զոհրաբյանի նամակը
Ադրբեջանի կիսագաղութային կախվածության, «British Petrolium»-ի կապիտալի ու Ադրբեջանի` պատերազմի չգնալու մասին
Ն.Զոհրաբյանը եվրոպացի պաշտոնյաներից պահանջում է հստակ գնահատական և պատժամիջոցներ Ադրբեջանի հանդեպ
«Բարևեցի ձեռքով, թևը ոլորեցի` բան չկար մոտը». Կարեն Պետրոսյանին դիմավորած ադրբեջանցի
ՊՆ խոսնակ. «Հայ գերու սպանությամբ Ադրբեջանը փորձում է հաղթահարել սեփական բարդույթները». Մեդիամաքս
Ադրբեջանում հայ գերու մահվան դեպքի հանգամանքները ԿԽՄԿ-ն հանրային հարթակում չի մեկնաբանի
Գերության մեջ սպանված Կարեն Պետրոսյանը թակել էր Աղբուլաղ գյուղի տներից մեկը և տանտիրուհուց թեյ էր խնդրել