ԱՄՆ Պետդեպը` Կարեն Պետրոսյանի սպանության մասին
Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի գերեվարման ու սպանությանն անդրադառնալով, ԱՄՆ պետդեպի մամուլի ծառայությունից Հայաստանի հանրային հեռուստաընկերությանն ասել են, թե խորապես մտահոգված են Ադրբեջանում գերության մեջ գտնվելու ընթացքում նրա մահվան կապակցությամբ և այն տեղեկություններով, թե նրա մահը վրա է հասել ոչ բնական պատճառներով:
ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունն իր անկեղծ ցավակցությունն է հայտնել Պետրոսյանի ընտանիքին:
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը անցկացնել դեպքի խոր և թափանցիկ հետաքննության և հրապարակել արդյունքները»,-ասված է Պետդեպի մեկնաբանության մեջ:
Պետդեպը Հայաստանի ու Ադրբեջանի կառավարություններին հիշեցրել է մարդասիրական իրավունքի՝ մասնավորապես գերիների նկատմամբ իրենց ունեցած պարտավորությունների մասին:
Այն կոչ է արել Արբեջանին ու Հայաստանին` Կարմիր Խաչին հնարավորություն տալ տեսակցելու հակամարտության արդյունքում գերության մեջ հայտնված քաղաքացիներին:
Նախորդող հրապարակումներ`
ԿԽՄԿ. Կարեն Պետրոսյանի դին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ առաջընթաց չկա
Կ.Պետրոսյանի սպանության ողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Ալիևը. Զոհրաբյանի նամակը
Ադրբեջանի կիսագաղութային կախվածության, «British Petrolium»-ի կապիտալի ու Ադրբեջանի` պատերազմի չգնալու մասին
Ն.Զոհրաբյանը եվրոպացի պաշտոնյաներից պահանջում է հստակ գնահատական և պատժամիջոցներ Ադրբեջանի հանդեպ
«Բարևեցի ձեռքով, թևը ոլորեցի` բան չկար մոտը». Կարեն Պետրոսյանին դիմավորած ադրբեջանցի
ՊՆ խոսնակ. «Հայ գերու սպանությամբ Ադրբեջանը փորձում է հաղթահարել սեփական բարդույթները». Մեդիամաքս
Ադրբեջանում հայ գերու մահվան դեպքի հանգամանքները ԿԽՄԿ-ն հանրային հարթակում չի մեկնաբանի
Գերության մեջ սպանված Կարեն Պետրոսյանը թակել էր Աղբուլաղ գյուղի տներից մեկը և տանտիրուհուց թեյ էր խնդրել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները