Հայ-թուրքական հարաբերությունների փոփոխության որևէ ակնկալիք պետք չէ ունենալ. Մարկարով
Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը ՀՀ արտգործնախարարի մասնակցությունից հարաբերությունների փոփոխության որևէ ակնկալիք պետք չէ ունենալ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Ըստ նրա, փոփոխություններ ակնկալելու համար պետք է համապատասխան քաղաքական ազդանշաններ լինեն, որոնք թուրքական կողմը չի ներկայացնում:
«Հարաբերությունների բացակայության առկայության պարագայում Հայաստանի՝ ԱԳՆ մակարդակով երդմնակալության արարողությանը ներկայությունը հնարավորություն է՝ տեսնելու թուրքական պոտենցիալ մասնակցությունը 2015-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին»,- մանրամասնեց Ալեքսանդր Մարկարովը:
Նախորդող՝
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը