Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է ՀՀ քաղաքացու՝ սահմանը հատելու մասին լուրերը, ՀՀ ոստիկանությունում ահազանգ չկա անհետացման մասին
Ադրբեջանի իշխանությունները հաստատել են օրերս տարածված այն տեղեկությունը, թե օգոստոսի 26-ին ադրբեջանական Քամերլի գյուղի հատվածում ՀՀ քաղաքացին հատել է հայ-ադրբեջանական սահմանը: Այս մասին գրում է «Այսօր»-ը ` հղում անելով տեղի լրատվամիջոցներին:
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ ՀՀ քաղաքացին 53-ամյա Սարգիս Նորայրի Անանյանն է: Նույն հաղորդագրության համաձայն` նա այս պահին բժիշկների հսկողության տակ է և նրա հետ վարվում են միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:
«Ըստ ՀՀ ընտրողների ռեգիստրի տվյալների՝ այս անուն-ազգանունով և նշված թվականին ծնված քաղաքացին գրանցված է Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում»,-նշված է սկզբնաղբյուր կայքում:
ՀՀ ոստիկանությունից Panorama.am-ին հայտնեցին, որ այս պահի դրությամբ Հայաստանի քաղաքացու անհայտ կորելու վերաբերյալ ահազանգ չեն ստացել:
Նախորդիվ`
ՀՀ ՊՆ-ն հերքում է. ՀՀ ԶՈւ-ն առօրյա ծառայություն է իրականացնում