Քաղաքական 18:34 03/09/2014

ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրները հավասարության նշան չեն դնում կողմերի մեջ

Օգոստոսի 7-ին տեղանքում մոլորվելու արդյունքում հայ-ադրբեջանական սահմանը անզգուշությամբ հատելով Ադրբեջանում գերեվարության մեջ հայտնվելուց հետո Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը հաջորդ իսկ օրը սպանվեց Ադրբեջանում: Պաշտոնական վարկածի համաձայան «մահվան պատճառը եղել է սրտանոթային անբավարարությունը»:
Այս պատճառաբանությունը իրականության տեղ մատուցելու և ադրբեջանական զինված ուժերի հերոսականության մասին միֆը համայն աշխարհին ցույց տալու գործում առաջինը հենց ձախողվեց ադրբեջանական պետական քարոզչամեքենան:

Շատ կարճ ժամանակահատվածում լրատվամիջոցների կողմից տարածված տեսանյութերից հստակ երևաց, որ օգոստոսի 7-ին գերեվարված Կարեն Պետրոսյանը եղել է քաղաքացիական հագուստով, իսկ արդեն ադրբեջանական զինվորականների կողմից հարցաքննվելու ժամանակ նա կրում էր ադրբեջանական բանակի զինվորական համազգեստ:

Կարեն Պետրոսյանին դիվերսանտ ներկայացնելու ադրբեջանական քարոզչական միֆը հերքեց «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության ռեպորտաժը, որում գյուղացիները փաստում են, որ Կարենը չի եղել զինված, և չի եղել զինվորական համազգեստով, և առավել ևս իրենց համար վտանգ չի ներկայացրել:

Ակնհայտ է, որ Կարեն Պետրոսյանը սպանվել է ադրբեջանական զինվորականների և գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքպերովի ձեռքով:
Այն, որ Ադրբեջանի նման պահվածքը դուրս է պատերազմի կանոններից, սկզբունքներից և տեղավորվում է ռազմական հանցագործության տրամաբանության մեջ, հայկական կողմի համար վաղուց է հայտնի: Գաղտնիք չէ նաև այն, որ միջազգային հանրությունը ադրբեջանական կողմի նման վայրագություններին որպես կանոն միշտ արձագանքել է ուշացած և լղոզված ձևակերպումների տեսքով:

Սակայն այս դեպքին հետևած արձագանքները որոշակիորեն թույլ են տալիս ենթադրել, որ դրանցում տեղի է ունեցել շեշտադրումների փոփոխություն:
Մասնավորապես` ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահ երկիր հանդիսացող Ֆրանսիայի արտաքին գործերի գերատեսչությունը խստորեն դատապարտեց Կարեն Պետրոսյանի մահը և կոչ արեց ադրբեջանական իշխանություններին վերադարձնել դին ու «լույս սփռել մահվան հանգամանքների վրա»:

Մինսկի խմբի մեկ այլ համանախագահ երկիր` ԱՄՆ-ն նույնպես հայտարարությամբ հանդես եկավ` հայտնելով իր խորը մտահոգությունը և պահանջելով Ադրբեջանի իշխանություններից «անցկացնել դեպքի խորը և թափանցիկ հետաքննություն ու հրապարակել արդյունքները»: 

Դեպքի առնչությամբ մանրակրկիտ հետաքննության պահանջով հանդես եկավ նաև ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահող երկրի` ՌԴ ԱԳՆ-ն: 

Համադրելով սույն հայտարարությունները` նկատելի է, որ սա այն եզակի դեպքերից է, երբ Մինսկի խմբի անդամ երկրները հավասարության նշան չեն դնում կողմերի մեջ: Շեշադրումների փոփոխությունը ակնհայտ է, եթե հիշում ենք նաև նույն կերպ ադրբեջանական գերության մեջ սպանված Մանվել Սարիբեկյանի, ինչպես նաև Հայաստան վերադառնալուց հետո Ադրբեջանում խոշտանգումների արդյունքում մահացած Մամիկոն Խոջոյանի դեպքերը:

Առհասարակ կարելի է ենթադրել, որ հետայսու ադրբեջանական կողմի համար դժվար է դառնալու ակնհայտ փաստերը հերքելու չարչարկված մարտավարությամբ աշխատել, քանզի դժվար է թոզ փչել բոլորի աչքերին և մեղադրել հայերին այն դեպքում, երբ սեփական երկրում Իլհամ Ալիևը ունի բազում Աքպերովներ, ովքեր մեկ վայրկյան անգամ չեն խորշում խոշտանգումների և հալածանքների ենթարկել այլ կարծիք ունեցող իրենց սեփական քաղաքացիներին:

Հետևաբար դժվար չէ հասկանալ, թե ինչու միջև այժմ վերադարձված չէ Կարեն Պետրոսյանի դին և ինչու է ադրբեջանական կողմը հետաձգում այդ գործընթացը` հանդես գալով գերիների փոխանակման մասին շուկայական էժանագին առաջարկներով:

Ակնհայտ է, որ «Թվիթերում Երևանը ոչնչացնող Ալիևը» պարզապես վախենում է ոչ միայն հայ մասնագետների կողմից անցկացվող դատաբժշկական արդյունքներից, այլ նաև, որ դրանց կարող են մասնակից դառնալ միջազգային անկախ փորձագետները և փաստել, որ Կարեն Պետրոսյանը սպանվել է խոշտանգումների և առանձնակի դաժան վերաբերմունքի արդյունքում:

Այս համատեքստում հատկապես կարևոր է ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը, որը կարող է հիմք հանդիսանալ այս գործով միջազգային ատյաններ դիմելու համար, հատկապես այն դեպքում, երբ արդեն 2010 թ.-ին Ադրբեջանում սպանված Մանվել Սարիբեկյանի դեպքի հետ կապված ունենք նման պրակտիկա:

Սույն գործի քննությունը շուտով սկսվելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Կարեն Պետրոսյանի գործում ադրբեջանական ֆիասկոն և հայկական կողմի պարտադիր հետաքննություն անցկացնելու հաստատամտությունը նաև որոշակիորեն կամրապնդեն հայկական կողմի դիրքերը բանակցային գործընթացում, որի առաջին արդյունքերին ականատես եղանք Սոչիում, երբ ՀՀ նախագահի` Կարեն Պետրոսյանի սպանության մասին հարցին ի պատասխան Իլհամ Ալիևը բառացիորեն չկարողացավ որևէ հիմնավոր պատասխան տալ:

Կնյազ Սարոյան, քաղաքագետ

Նախորդիվ`
Ադրբեջանի ազգային հերոսը
«Կարեն Պետրոսյանի դին պետք է վերադարձվի առանց նախապայմանների» (Տեսանյութ)
«Բարևեցի ձեռքով, թևը ոլորեցի` բան չկար մոտը». Կարեն Պետրոսյանին դիմավորած ադրբեջանցի
Կարեն Պետրոսյանին առևանգել են հայկական տարածքից. Աշխատանքային վարկած



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}