Ֆրանսիացի պատգամավոր. Չպետք է ականջալուր լինեմ ադրբեջանական կողմի կարծիքին
«Եթե ես դատողություններ անեմ դիվանագիտական որևէ գործընթացի մասին, ապա կարող եմ վստահ ասել, որ այդ հարցում չպետք է ականջալուր լինեմ ադրբեջանական կողմի կարծիքին»,- անդրադառնալով Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբին ուղղված գնահատականներին, թե վերջինս արդյունավետ չի գործում, այսօր Հայաստանի Ազգային ժողովում հայտարարեց Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Սոցիալիստական կուսակցության խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուին:
Նա նշեց, որ մրցակցություն չկա համանախագահողների միջև:
«Անհրաժեշտ է, որպեսի իրենք ավելի շատ նախաձեռնություններով հանդես գան: Ֆրանսիան առանձնահատուկ դեր ունի այս գործընթացում և չի պատրաստվում այն զիջել որևէ այլ պետության»,- շեշտեց ֆրանսիացի պատգամավորը: