ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հռչակագրի Հայաստանի ու Ադրբեջանի վերաբերյալ կետերը
Ուելսում սեպտեմբերի 4-5-ը տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքներով ընդունվել է հռչակագիր, որում Հարավային Կովկասի մասով, մասնավորապես, նշվում է. «Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական օկուպացիան և ռազմական ներխուժումը Արևելյան Ուկրաինա ՆԱՏՕ-ի արևելաեվրոպական գործընկերների մոտ առաջ են քաշել հիմնավոր մտավախություններ։ Դաշինքը շարունակելու է աջակցել իր գործընկերներին՝ արտաքին և անվտանգային քաղաքականությունում ինքնուրույն և սուվերեն ընտրություն կատարելու իրավունքի ապահովման հարցում՝ առանց արտաքին ճնշումների ազդեցության։ Դաշնակիցները նաև հավատարիմ են մնում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանն աջակցելուն»:
«Մենք կշարունակենք աջակցել Հարավային Կովկասում և Մոլդովայում խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին` հենվելով հիշատակված սկզբունքների և միջազգային իրավական նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա: Հակամարտությունների գոյությունը հատուկ մտահոգության առիթ է, քանի որ այն խոչընդոտում է տարածաշրջանի բնակիչների ողջ ներուժը բացահայտելուն` որպես եվրոատլանտյան համայնքի անդամներ: Բոլոր կողմերին կոչ ենք անում կառուցողաբար և հզոր քաղաքական կամք դրսևորելով` մասնակցել խաղաղ կարգավորմանը` գոյություն ունեցող բանակցային ձևաչափերի մեջ»,- ասված է հռչակագրում:
Նախորդիվ`
Սերժ Սարգսյան. Կամ կհաղթի խաղաղության ձգտումը, կամ կրկին լուռ խրախուսված կմնան ապագա բոլոր սադրանքները
Քերի, Սարգսյան և Ալիև եռակողմ հանդիպումը սկսվել է. Արման Սաղաթելյան (տեսանյութ)
Ջոն Քերին ևս մեկ անգամ ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները