Radio Vaticana. Հռոմի պապը ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
Այսօր առավոտյան Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի իր նստավայրում ընդունել է պաշտոնական այցով Սուրբ Աթոռում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին և նրան ուղեկցող պատվիրակությանը: Այս մասին տեղեկցնում է «Radio Vaticana»-ն:
Նկատենք, որ Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ պաշտոնական այցով մեկնել է Սուրբ Աթոռ (Վատիկան): Հանրապետության Նախագահը Հռոմում՝ Վիտտորիանո թանգարանային համալիրում մասնակցել է «Արևելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմանը, որտեղ երկրի ղեկավարը ելույթով է հանդես եկել:
Նախագահն այցելել է նաև Սան Բարտոլոմեո (Սուրբ Բարդուղիմեոս) եկեղեցի, որի մատուռներում տեղ են գտել քրիստոնյա նահատակների՝ այդ թվում Հայոց ցեղասպանության նահատակների վերաբերյալ հիշատակումներ: Եկեղեցու գլխավոր խորանի առջև Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել նահատակների հիշատակին: Հանրապետության Նախագահը, դիմելով եկեղեցում հավաքված հավատացյալ ժողովրդին, նշել է, որ հայ ժողովրդի պատմության մեջ եկեղեցին առանձնահատուկ նշանակություն և դերակատարություն է ունեցել:
Նախորդիվ`
Vatican Insider-ի անդրադարձը նախագահ Սերժ Սարգսյանի` Վատիկան կատարած պաշտոնական այցին
La Repubblica. Թուրքիայից հետո Հռոմի պապը այցելելու է Հայաստան
Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Սուրբ Աթոռ (լուսանկարներ)