Վ. Սարգսյան. Եթե Թուրքիան կապ չունի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցման հետ, պետք է դատապարտող հայտարարություն անի (տեսանյութ)
Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցման կապակցությամբ:
«Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, ISIS-ի գրոհայինները ականապատել և պայթեցրել են Սիրիայի Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Դեյր էզ Զորն անապատ է, որը դարձել է մեկուկես միլիոն հայերի համար մահվան ճանապարհ, ովքեր զոհվել են Օսմանական կայսրության կողմից ծրագրված և իրականացված 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետևանքով: Դա ևս մեկ ապացույց է, որ Ցեղասպանության հանցագործությունը շարունակվում է այնքան, մինչև այն չի ճանաչվել և չի պատժվել ամբողջությամբ: Եթե Թուրքիան կապ չունի Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու դեմ իրականացված ահաբեկչական գործողության հետ, պետք է անմիջապես հանդես գա համապատասխան դատապարտող հայտարարությամբ»,- գրել է Վ. Սարգսյանը:
Նախորդող հրապարակում՝
«Դատապարտում ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը». ՀՀ ԱԳՆ