Կատալոնիայի ղեկավարը հրամանագիր է ստորագրել անկախության հանրաքվե անցկացնելու վերաբերյալ
Կատալոնիայի ղեկավար Արթուր Մասն այսօր հրամանագիր է ստորագրել Կատալոնիայի՝ Իսպանիայից անկախանալու հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, որը նախատեսված է նոյեմբերի 9-ին: Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը:
Երկրամասի խորհրդարանը սեպտեմբերի 19-ին ընդունել էր հանրաքվեի մասին օրենքը, որը հնարավորություն է ընձեռում համաժողովրդական հարցում անցկացնել առանց պաշտոնական Մադրիդի համաձայնության:
Կատալոնիայի իշխանությունները նախկինի պես պնդում են տարածաշրջանի անկախության անհրաժեշտությունը, համարելով, թե կենտրոնական իշխանությունները տարեց տարի կրճատոմ են մարզին տրամադրվող բյուջետային հատկացումները:
Հաղորդագրության համաձայն, նախատեսված հանրաքվեին Կատալոնիայի բնակիչներին առաջարկվելու է պատասխանել հարցին՝ «Ցանկանո՞ւմ եք արդյոք, որպեսզի Կատալոնիան դառնա պետություն» և եթե այո՝ ապա «Ցանականո՞ւմ եք արդյոք, որպեսզի Կատալոնիան դառնա անկախ պետություն»:
Իսպանիայի կառավարությունն ու Սահմանադրական դատարանը հանրաքվեի անցկացումն անօրինական էին համարել և հայտարարել, թե չեն ճանաչելու դրա արդյունքները:
«Omnibus» ըկերության կողմից անցկացրած հասարակական կարծիքի վերջին հարցման տվյալներով, Կատալոնիայի բնակիչների շուրջ 58,8%-ը ամբողջովին կամ մասնակիորեն կողմ է, որպեսզի Կատալոնիան պետություն հռչակվի, մինչդեռ հարցվածների 31,9% դեմ են գաղափարին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան