Հունաստանի նախագահը գոհ է հայ-հունական հարաբերությունների մակարդակից
«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ միակարծիք ենք, որ Հայաստանի և Հունաստանի պետական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել համագործակցության բարձր մակարդակով: Եվ մեծ գոհունակությամբ հաստատեցինք, որ երկկողմ համագործակցությունը կարող է ընդլայնվել»,- ՀՀ նախագահի նստավայրում ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարեց Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը:
Հունաստանի նախագահը գոհունակությամբ ընդգծեց, որ հայկական մի շարք բուհերում դասավանդվում է հուներենը, իսկ որոշ հայ ուսանողներ կրթաթոշակների շնորհիվ ուսանում են հունական բուհերում:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, նախագահ Պապուլիասը նշեց, որ Սերժ Սարգսյանն իրեն ներկայացրել է դրա մանրամասները. «Ես էլ պարոն Սարգսյանին տեղեկացրեցի կիպրական հարցի առնչությամբ վերջին զարգացումները: Նշեցի, որ այդ հարցը գտնվում է կրիտիկական փուլում, և որ նպատակն է գտնել գոյատևելի և գործնական, ֆունկցիոնալ լուծում, որը վերջ կտա թուրքական բռնագրավմանը: Սակայն պետք է շեշտեմ, որ թուրքական ղեկավարության վերջին հայտարարությունները բնավ հուսադրիչ չեն»:
Հույն պաշտոնյան տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի հետ անդրադարձել են նաև ուկրաինական իրադարձություններին և հույս են հայտնել, որ հրադադարը առիթ կհանդիսանա, որպեսզի սկիզբ դրվի քաղաքական գործընթացին և լուծում որոնվի Ուկրաինայի հարցում:
«Խորը մտահոգություններով հետևում ենք իրադարձություններին Սիրիայում և Իրաքում և ընդհանրապես Մերձավոր Արևելքում: Ես մեր լուրջ մտահոգությունը հայտնեցի Մերձավոր Արևելքի տարածքում ապրող քրիստոնեական բնակչության անվտանգության կապակցությամբ, որոնք ցավոք շատ արագ կրոնական ծայրահեղության թիրախ կդառնան»,- նշեց նա և ավարտելով խոսքը` ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին ջերմ ընդունելության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները