Ջեն Փսակին կոչ է արել ազատ արձակել Լեյլա և Արիֆ Յունուսներին
ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսակին կոչ է արել Ադրբեջանի կառավարությանն ազատ արձակել մարդու իրավունքների պաշտպան Լեյլա Յունուսին: Այս մասին տեղեկանում ենք Պետքարտուղարության պաշտոնական կայքից:
«Մենք չափազանց մտահոգված ենք Լեյլա Յունուսի ֆիզիկական անվտանգությանն ուղղված շարունակական սպառնալիքների համար: Մարդասիրական նկատառումներով՝ մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանն անհապաղ Լեյլա Յունուսին անկախ բժշկական հետազոտության և խնամքի հնարավորություն տրամադրել, ապահովել նրա անվտանգությունը և բարելավել կալանքի պայմանները»,- ասված է հայտարարության մեջ:
Պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջեն Փսակին նաև կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը հարգել օրենքի գերակայությունը և ազատ արձակել իրենց հիմնարար իրավունքները իրացնելու համար ձերբակալվածներին` ներառյալ նրանց, ովքեր լուրջ առողջական խնդիրներ ունեն:
«Սա վերաբերվում է նաև Լեյլա և Արիֆ Յունուսներին, որոնց վատթարացող առողջական վիճակը նրանց ազատ արձակումը էլ ավելի հրատապ է դարձնում»,- նշված է հայտարարության մեջ:
Պետքարտուղարությունը հիշեցրել է, որ իր սեփական քաղաքացիների հիմնարար իրավունքների և ազատությունների ապահովումը բխում է հենց Ադրբեջանի շահերից, ինչպես նաև միջազգային հանրության առջև ստանձնած պարտավորություններից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան