Եռյակի նիստը կկայանա ԲՀԿ-ՀԱԿ «փոխհրաձգության» ֆոնին
Երկշաբաթյա ընդմիջումից հետո եռյակը այսօր նիստ կգումարի՝ ԲՀԿ խմբակցությունում: Ուշագրավն այն է, որ նիստին ընդառաջ երեքից երկուսը՝ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն միմյանց հետ հեռահար շփման միջոցով ի ցույց դրեցին, որ եռյակում մի բան այն չէ. ԲՀԿ-ն միանձնյա որոշում էր կայացրել ձևաչափի հետագա անելիքների մասով, իսկ ՀԱԿ-ն էլ մեղմորեն, բայց նախազգուշացրել էր ԲՀԿ-ին, որ ակտիվ գործողություններում դանդաղելը կարող է ճակատագրական սխալի բերել: Ի պատասխան սրա էլ ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը հայտարարել էր, որ ՀԱԿ-ը, ինչպես և յուրաքանչյուր այլ ուժ, իրավունք ունի ինքնուրույն կազմակերպել ցանկացած զանգվածային միջոցառում` ցանկացած վայրում և ցանկացած պահին: Այս «փոխհրաձգությունից» հետո չափազանց հետաքրքիր է, թե եռյակի նիստում ինչ որոշում կընդունվի, առավել ևս, որ երրորդ ուժը՝ «Ժառանգությունը» դեռ որևէ դիրքորոշում չի հայտնել թե՛ ԲՀԿ-ի որոշման, թե՛ մնացածի մասով:
Հարակից հրապարակում՝
Ինչ է կատարվում եռյակում. ԲՀԿ-ն արձագանքում է ՀԱԿ-ին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները