Պատգամավորները` «ժողովրդի մատից փուշ հանելիս»
«Սա քաղաքական երկխոսության դասական օրինակ է, որի մասին շատ ենք խոսում` վեց խմբակցությունները և կառավարությունը կարողանում են ժողովրդի, հանրության համար կարևորագույն հարցերի շուրջ քննարկման արդյունքում գալ միասնական հայտարարի»,- ԱԺ նիստում իր խոսքում ասաց ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
Նա հիշեցրեց, որ նախորդ քննարկման ժամանակ բացասական շատ ելույթներ ու արձագանքներ հնչեցին, սակայն այս նախաձեռնությունը ցույց է տալիս, որ կա համագործակցության մեծ փորձ ու հեռանկար: Նաև ցույց է տալիս, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր է համախմբվել՝ լինի դա ընդդիմություն-իշխանություն, այլընտրանք-իշխանություն, թե անկախ պատգամավորների համախմբում:
«Քաղաքական իշխանությունը, կառավարությունը ցույց տվեցին, որ լսում են ցանկացած պատգամավորի կառուցողական առաջարկը՝ անկախ նրա կուսակցական պատկանելությունից: Ի վերջո, սահմանամերձ համայնքի բնակչի համար երկրորդական է՝ մենք իշխանության, թե ընդդիմության պատգամավոր ենք: Մենք ԱԺ պատգամավորներ ենք, որը կառավարության հետ միասին պետք է ամեն ինչ անի, որպեսզի ժողովրդի մատից փուշ հանի»,- հավելեց իր ելույթը Է.Շարմազանովը:
Նախորդիվ`
Սահմանամերձ համայնքների բնակիչները փոխհատուցումը գումարի տեսքով չեն ստանա