ԵԽԽՎ նախագահը կրկին մտահոգություն է հայտնում Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ
Նոյեմբերի 18-ին Բրյուսելում կայացած Եվրոպայի խորհրդի խոհրդարանական վեհաժողովի մշտական կոմիտեի նիստի շրջանակներում ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը հանդիպում է ունեցել ԵԽ նախարարների կոմիտեի նոր նախագահ, Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսի հետ։
Ինչպես տեղեկանում ենք Անն Բրասյորի թվիթերի գրառումներից, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահին հետ հանդիպմանը նա անդրադարձել է Ուկրաինային և Ռուսաստանին, ինչպես նաև մտահոգություն է հայտնել Ադրբեջանում քաղաքացիական հասարակության նկատմամբ շարունակվող ճնշումների առնչությամբ։
Հիշեցնենք, որ Անն Բրայսորը սեպտեմբերին Ադրբեջան կատարած իր այցից հետո և հոկտեմբերին ԵԽԽՎ-ում քննդատել էր Ադրբեջանին։
Նախորդող`
ԵԽԽՎ նախագահ. «Ադրբեջանը պետք է անհապաղ կատարի Մամմադովի գործով ՄԻԵԴ վճիռը»
Եվրոպայի խորհուրդն ազատվեց ադրբեջանական խայտառակությունից
ԵԽԽՎ-ն ընդունեց «Սաֆարովի գործով» Ադրբեջանին դատապարտող բանաձև
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին