Դմիտրի Պոլիկանով. Փոքր երկրները պետք է պահպանեն առավելագույն չեզոքություն
Գլոբալ աշխարհաքաղաքական խաղացողների միջև հակամարտության պայմաններում փոքր երկրները պետք է պահպանեն առավելագույն չեզոքություն: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել ռուս վերլուծաբան, ռուսաստանյան «ПИР-Центр» կենտրոնի փոխնախագահ Դմիտրի Պոլիկանովը:
«Ես կարծում եմ, որ փոքր երկրները պետք է ընտրեն առավելագույն չեզոքության պահպանման քաղաքականությունը: Այս տեսանկյունից բավական հատկանշական են Ուկրաինայի շուրջ ծավալվող զարգացումները: Բոլորին ձեռնտու էր ստատուս-քվոն, երբ Ուկրաինան պահպանում էր արտադաշինքային կարգավիճակը և կարող էր հանգիստ խաղալ Արևմուտքի և Արևելքի միջև կամուրջի դերը: Հենց այս նուրբ հավասարակշռության խախտվելուց հետո սկսվեց կտրուկ հակամարտությունը»,- նշել է Դմիտրի Պոլիկանովը:
Վերլուծաբանի կարծիքով` փոքր եկրները կարող են նաև փորձել լուծել իրենց առջև ծառացած խնդիրները` խաղաղալով գլոբալ աշխարհաքաղաքական խաղացողների հակասությունների վրա:
«Այդպես եղել է և միշտ էլ կլնի»,- հայտարարել է Դմիտրի Պոլիկանովը` հավելելով, որ շատ հաճախ մեծ պատերազմները սկսվում են «փոքրերի խուսանավումների» հետևանքով , ինչպես որ եղավ 2008 թ Վրաստանում: