Բոլիվիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել. yerkirmedia.am
Բոլիվիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող, հանցագործությունը դատապարտող եւ Հայ ժողովրդին զորակցույթուն հայտնող բանաձևը: Այս մասին հայտնում է yerkirmedia.am-ը:
Սենատի նախագահ սենատոր Սոնիա Գվարդիա Մելգարը «Պրենսա Արմենիա» հայկական լրատվականին ասել է, որ միաձայնությամբ հրապարակված բանաձևն ընդունվել է ինչպես Ներկայացուցիչների պալատի, այնպես էլ Սենատի կողմից՝ նախապես արժանանալով Արտաքին գործերի նախարարության հավանությանը:
«Մենք մեր լիակատար աջակցությունը, համերաշխությունն ու զորակցությունն ենք հայտնում ինչպես հայ ժողվրդին, այնպես էլ քրդերին, քանի որ մեր պետական Սահմանադրությունը` օրենքների օրենքը մերժում է խտրականությունը, մարդու իրավունքների խախտումը եւ ցեղասպանությունները»: Նա հավելել է, որ նկատի ունեն 1915-23 թվականներին հայերի դեմ Թուրքիայի պետության գործած հանցանքը:
Բանաձևի ամբողջական տեքստը հետեւյալն է՝ «Բոլիվիայի Օրենսդիր Ժողովը կիսում և զորակցում է հայ ժողովրդի պահանջատիրական պայքարը՝ հանուն մարդու իրավունքների պաշտպանության, ճշմարտության եւ արդարության հաստատման: Նա հայտարարում է իր զորեղ հանձնառությունը մարդու իրավունքների եւ արդարության պաշտպանության ուղղությամբ և ատապարտում Հայ ժողովրդի դեմ գոծադրված Ցեղասպանության եւ կրած տառապանքների ժխտման քաղաքանությունը»:
Լատինաամերիկյան այս երկրից զատ այդ մայրցամաքում Ցեղասպանությունը պաշտոնապես դատապարտել են նաև Ուրուգվայը և Արգենտինան: Ուրուգվայն ընդհանրապես առաջին պետությունն է, որ նման փաստաթուղթ է ընդունել:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան