Փաշինյանի նախաձեռնության մասին. «Նախագահի քաղաքականությունն այս դժվարին պահին օգտվում է ԱԺ կողմից լիարժեք վստահությունից»
ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանի` «Նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» նախագծին, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը դեմ է քվեարկելու: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ինքը` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
Նա նշեց, որ ոտքի վրա, առանց պատրաստվելու նման կարևորագույն փաստաթղթեր չեն ընդունվում. «Նման կարևորագույն պահին, երբ քննարկվում է ԵՏՄ անդամակցության փատաթուղթը, որը ես համարում եմ հակասահմանադրական, ինձ համար անընդունելի է Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նախաձեռնությունը, այն որոշակի վերապահումների տեղիք է տալիս: Չեմ ցանկանում այս պահին դրա մասին խոսել»:
Լրագրողների հետ զրույցում ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն ասաց, որ ՕԵԿ-ը նույնպես դեմ է քվերակելու այս նախաձեռնությանը: Նրա խոսքով, իրենց որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախ՝ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ժամկետն ավարտվում է, բացի այդ հայտարարել է, որ չի պատրաստվում ակտիվ քաղաքականության մեջ լինել:
Մ. Շահգելդյանի խոսքով, իրենք վեց տարի աշխատել են Սերժ Սարգսյանի հետ, ուստի բարոյական չէ այդ նախագծին կողմ քվեարկել:
Նշենք, որ ԱԺ հերթական քառօրյայի մեկնարկին ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը նախաձեռնել է Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու գործընթաց: Այդ նպատակով վերցրել է համապատասխան ձևաթուղթ՝ հարցը ԱԺ առաջիկա քառօրյայում արտահերթ կարգով քննարկելու համար, որի համար անհրաժեշտ է 44 պատգամավորի ստորագրություն: Ձևաթղթի տակ ստորագրել է 3 պատգամավոր՝ Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը և Ալիկ Արզումանյանը: Ձևաթղթի մարման ժամկետը լրացել է 13:00-ին. «Նրանք ովքեր պաշտպանում են Սերժ Սարգսյանին պաշտոնանակ անելու գաղափարը, կոչ եմ անում միանալ նախաձեռնությանը: Որոշման նախագիծը սպառիչ ու համապարփակ չեմ համարում ու փոփոխություն կատարելու առաջարկների եմ սպասում»:
ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանը հայտարարեց, որ ողջունում է պատգամավորի նախաձեռնությունը. «Եթե 131 պատգամավորից ընդամենը երեքն է ստորագրել, դա նշանակում է, որ Հայաստանի նախագահի քաղաքականությունն այս դժվարին պահին, երբ տարածաշրջանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, օգտվում է Ազգային ժողովի կողմից լիարժեք վստահությունից»:
Նախորդող հրապարակումներ՝
«Նախաձեռնությունը կրելու է մեկ քայլանոց պարտության բնույթ». ԲՀԿ-ի արձագանքը՝ Փաշինյանի նախաձեռնությանը
Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագիծը ներկայացրել է Ազգային ժողովում
Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության մասին
Ճիշտ չէ, որ «լակմուսային թուղթ» արտահայտությամբ ընդդիմադիրը ընդդիմադիրի հետ խոսի. Ա. Մարտիորսյան
Ենթադրելի է, որ հրաժարական պահանջող ուժերը պետք է միանան այս նախաձեռնությանը. Է.Մարուքյան
Բոլորի համար սա շատ լավ քննության պահ է. Զ. Փոստանջյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան