ԵՏՄ հիմնական մարմիններն ու դրանց գործառույթները. ԱԺ-ում սկսվել է ԵՏՄ-ին միանալու պայմանագրի քննարկումը
ՀՀ Ազգային ժողովն այսօր սկսեց Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին պայմանագրի քննարկումը: Հիմնական զեկուցողը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանն է:
Նրա ներկայացմամբ, Եվրասիական տնտեսական միության մարմիններն են՝ Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհուրդ, Եվրասիական միջկառավարական խորհուրդ, Եվրասիական տնտեսական հաձնաժողով, Եվրասիական տնտեսական միության դատարան:
Բարձրագույն խորհրդի կազմի մեջ մտնում են անդամ պետությունների ղեկավարները, քննարկում են միության գործունեության սկզբունքային հարցերը, որոշում են ինտեգրացիայի զարգացման ուղղությունները, հեռանկարները, ռազմավարությունը: Բարձրագույն խորհուրդը հարցերը քննարկում է ու որոշումներ ընդունում է կոնսենսուսով:
Միջկառավարական խորհուրդը կազմված է ԵՏՄ անդամ պետությունների կառավարություների ղեկավարներից, ապահովում է ԵՏՄ շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերի կիրառումը, հաստատում է ԵՏՄ բյուջեն: Որոշումներն ու կարգադրությունները քննարկում և ընդունում են կոնսենսուսով:
ԵՏՄ հանձնաժողովը միության մշտական գործող կարգավորող մարմինն է: Հիմնական խնդիրներն են՝ ԵՏՄ գործունեության և զարգացման պայմանների ապահովումը, դրանց շրջանակներում տնտեսական ինտեգրացիայի բնագավառում առաջարկությունների մշակումը: Հանձնաժողովը բաղկացած է խորհրդից, որի կազմում ընդգրկված են անդամ պետությունների փոխվարչապետները ու կոլեգիայից, որը հանդիսանում է ԵՏՄ գործադիր մարմինը: Կոլեգիան կազմվում է անդամ պետություններից կողմից առաջադրված անդամներից: Հանձնաժողովը որոշումներն ընդունում է կոնսենսուսով, իսկ կոլեգիան՝ որակյալ մեծամասնությամբ, կամ որոշ զգայուն հարցերի շուրջ միայն կոնսենսուսով: Զգայուն հարցերը հաստատվում են Բարձրագույն խորհրդի կողմից:
ԵՏՄ դատարանը հանդիսանում է միության մշտական գործող դատական մարմինը, որի կարգավիճակը, կազմը, իրավասությունը, ձևավորման կարգը սահմանված են դատարանի կանոնադրությամբ: Դատարանի գործունեության նպատակն է անդամ պետությունների և ԵՏՄ մարմինների կողմից ԵՏՄ պայմանագրի, ԵՏՄ շրջանակներում և երրորդ կողմի հետ կնքված միջազգային պայմանագրերի, ինչպես նաև ԵՏՄ մարմինների որոշումների միատեսակ կիրառման ապահովումը: Դատարանի կազմի մեջ մտնում է երկուական դատավոր յուրաքանչյուր երկրից 9 տարի ժամկետով, ազատվում են պաշտոնից Բարձրագույն խորհրդի կողմից: Դատարանի նախագահն ու նրա տեղակալներն ընտրվում են դատավորների կազմից դատավորների կողմից, հաստատվում է Բարձրագույն խորհրդի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները