Ա. Արզումանյան. Վերջին պահին կոճակը սեղմելիս ընտրեք ձեր սրտում ազատությունը (տեսանյութ)
«Բախտորոշ և ճակատագրական պահ է: Գիտակցում ենք այն վտանգները, որ սպասվում է մեզ, բայց փորձում ենք ինչ-ինչ նկատառումներով ներկայացնել սևը սպիտակ»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ խոսելով ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցության մասին:
Նա նշեց, որ մեծամասնության կողմից հնչող բոլոր ելույթները, հիմնական, հարակից զեկույցները փորձում են այս ծավալուն փաթեթը ներկայացնել որպես զուտ տնտեսական պայմանագիր, բոլոր արգումենտները բերվում են իբր տնտեսական տեսանկյունից. «Նման մոտեցումը ոչ այլ ինչ է, եթե ոչ հասարակությանը մոլորության մեջ գցելու փորձ»:
«Եվրասիական տնտեսական միության ստեղծումը Ռուսաստանի օրվա իշխանությամբ՝ խորհրդային կայսերության ռեինկարնացիայի փորձ է: Այսօր մեզ պարտադրվում է այն, ինչ մերժելի է եղել ողջ պատմության ընթացքում: Մեր ողջ պատմության ընթացում որևէ կողմնորոշում ընդունելը տարբեր տեսակի արհավիրքների է մեզ հանգեցրել»,- ասաց պատգամավորը:
Ա. Արզումանյանի խոսքով, մինչ այստեղ անցկացնում են լսումներ, քննարկումներ, մեծամասնությունը ճիգեր է անում, որ դրական մի քանի առանձնահատկություններ ներկայացնի, Ռուսաստանի ֆինանսների նախարարը դիմում է ռուս ժողովրդին՝ կոչ անելով ձգել գոտիները, հայտարարելով, որ այլևս չեն ունենալու այն եկամուտները, աշխատավարձերը, որ ունեցել են մի քանի ամիս առաջ:
«Պնդում եմ, որ դեմ եմ քվեարկելու: Անընդունելի է մեր երկրի համար, հղի է շատ ծանր հետևանքներով: Կոչ եմ անում, որ վերջին պահին կոճակը սեղմելիս ընտրեք ձեր սրտում ազատությունը»,- դիմելով պատգամավորներին՝ ասաց Ալեքսանդր Արզումանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները