Քաղաքական 14:54 03/12/2014

Էդուարդ Շարմազանով. «Եթե գազի, նավթի տեղ գիտեք, ասեք իմանանք» (տեսանյութ)

«Ցանկացած միության անդամակցությունից առաջ իշխանությունը ծանրութեթև է անում բոլոր դրական ու բացասական հետևանքները: Գլոբալ աշխարհում չկա գործնականում մի որոշում, որն իր մեջ միայն դրական հետևանքներ ներառի»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի մասին:

Նրա խոսքով, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումն ընդունելուց առաջ Հայաստանի իշխանությունները մանրամասն ուսումնասիրել են հնարավոր դրական և բացասական հետևանքները:

«Հարցը, որ այսօր քննարկվում է խորհրդարանում, շատ կարևոր է մեր երկրի ապագա զարգացման համար, ուստի խորհրդարանի ամբիոնից հնչող տարբեր կարծիքները և զգացմունքային գնահատականները սպասելի են և բնական: Սակայն, բնական չէ իրականության չափից ավելի ուռճացումը»,- ասաց նա՝ անդրադառնալով հնչող քննադատություններին:

Է. Շարմազամովի խոսքով, Հայաստանի համար դրական է այն, որ ԵՏՄ անդամակցությամբ երկրի տնտեսվարողների, ժողովրդի  համար բացվում է 170 միլիոնանոց շուկա. «Սա հստակ դրական է: Երկրորդ՝ Հայաստանը հնարավորություն է ունենում սահմանին գազ ստանալ 189 դոլարով, իսկ ո՞րն էր այլընտրանքը: Այլընտրանքը կլիներ 400-500 դոլար: Սա մեր ժողովրդի համար, մեր հասարակ քաղաքացու գրպանին ազդելո՞ւ էր, թե չէ: Մեր ժողովուրդն այսօր է դժվարությամբ վճարում: Եթե լիներ 400- 500 դոլար սահմանի վրա գազի գինը, ինչպե՞ս էիք բաժանելու: Եթե գազի տեղ գիտեք, նավթի տեղ գիտեք, ասեք իմանանք: Եթե մեզ չեք ասում, գոնե ժողովրդի համար ասեք: Չի կարելի պոպուլիզմով զբաղվել»:

Նա նաև կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանը նավթամթերքը ներկրում է 30 տոկոս ազատված մաքսատուրքով. «Հիմա սա դրական է՞, թե՝ բացասական: Դրական է: Հաջորդը՝ շուրջ 720 առաջին անհրաժեշտության ապրանքներ 5 տարի չեն թանկանալու: Սա մեր ժողովրդի համար լավ է, բայց դուք սրա մասին չեք խոսում»:

Ինչ վերաբերում է անվտանգության հարցին, ԱԺ փոխխոսնակն ասաց, որ Ռուսաստանը Հայաստանին զենք և զինամթերք վաճառում է Ռուսաստանի ներքին գործարանային գներով. «Մի պետության համար, որի թիվ մեկ խնդիրն անվտանգության ապահովումն է, այլընտրանք կա՞: Եթե գիտեք մի պետություն, որը կարող է իր ներքին գործարանային գներով մեզ զենք ու զինամթերք տալ, ասեք: Չգիտեք, որովհետև չկա նման պետություն»:

Ինչ վերաբերում է ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի այն դիտարկմանը, թե Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելով կորցնում է ինքնիշխանությունը, Է. Շարմազանովն ասաց. «Մենք մեր ազատությունը, անկախությունը սրբորեն պահում ենք: Ասում եք մենք ինքնիշխանության կորուստ կունենանք: Այդ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրներն ինքնիշխանության կորուստ ունե՞ն: Եվրամիության անդամ բոլոր պետություններն ինքնիշխանության կորուստ ունե՞ն: Դե ինձ հիմա մի պետություն ասեք, որ ինքնուրույն որոշում է կայացնում, չկա նման բան: Դա նոնսենս է»:

Մեկ այլ դիտարկման վերաբերյալ էլ, թե անդամակցելով ԵՏՄ-ին՝ Հայաստանը մեկուսանալու է, նա ասաց. «Մեզ համար 170 միլիոնանոց շուկա է բացվում: Չեմ հասկանում՝ ի՞նչ մեկուսացման մասին է խոսքը: Ավելին, եթե չգիտեք, ասեմ, որ Եվրամիության պաշտոնյաները, դեսպանները բացահայտ ասում են, որ իրենք պատրաստ են շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը: Այսինքն, մարդիկ մեր առաջ դռները չեն փակում, և այն զգացմունքային արտահայտությունները, որ կային սեպտեմբերի 3-ից հետո, տեսանք, որ այլևս չկան: Հայաստանը, գնալով Եվասիական տնտեսական միություն, չի հայտարարում` ես գնում եմ այստեղ և վետո եմ դնում Արևմուտքի և Եվրամիության վրա»:

Արցախին սպառնացող հնարավոր վտանգների մասին էլ հնչող հայտարարությունների վերաբերյալ Է. Շարմազազնովն ասաց. «Մեզանի՞ց եք Արցախը պաշտպանում: Արցախի իշխանությունները հազար անգամ ասել են, որ իրենք Եվրասիական տնտեսական միություն մտնելու հայտ չեն ներկայացրել: Մեր խնդիրն է Արցախի միջազգային ճանաչումը: Եվրասիական տնտեսական միությունը ոչ մի կապ չունի ոչ Արցախի սահմանների հետ, ոչ էլ Արցախի ճանաչման հետ: Մեր հասարակությանը թյուրիմացության մեջ մի գցեք»:

Ելույթի վերջում ԱԺ փոխխոսնակը նշեց. «Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումը պայմանավորված է Հայաստանի անկախության, անվտանգության ամրապնդմամբ, ինչպես նաև Հայաստանի և Արցախի թե տնտեսական, թե քաղաքական հզորությամբ»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}