Արմեն Ռուստամյան. Դասերը սովորելու ժամանակ է
«Իհարկե, կարելի էր ավելի լավ բանակցել, ավելի ամուր դիրքեր ունենալ մինչև կամ-կամ-ի պահի հասնելը: Բայց այսօր որոշումը պետք է կայացնել, այսօր ստեղծված իրավիճակից ելնելով, երբ կանգնած ենք փաստերի ճնշող պարտադրանքի առաջ»,- ԱԺ-ում ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը վավերացնելու մասին քննարկումների ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նա նշեց, որ այսօր հիմնական և անհերքելի երկու գլխավոր փաստերն ակնհայտ են՝ առաջին՝ ՀՀ-ն, ԼՂՀ-ն շրջափակման ու պատերազմի մեջ են, երկրորդ՝ աշխարհը հայտնվել է նոր սառը պատերամզի մեջ, որը գնալով տաքանում է, գերտերությունների պայքարը վեր է ածվել առճակատման:
«Ինչպե՞ս վարվել նման պարագայում: Ահա գլխավոր ճակատագրական հարցը: Ի՞նչպես վարվելու համար երկու ասացվածք կարող է օգնել՝ «Պատերազմում, ինչպես պատերազմում», «Թնդանոթները որոտում են, մուսաները լռում են»»,- ասաց նա:
ՀՅԴ-ական պատգամավորը շարունակեց իր խոսքը. «Այսօր դասեր տալու ժամանակը չէ, ժամանակն է դասերը սովորելու: Թողնենք մի կողմ այս ամենը ու լուրջ գնահատենք ստեղծված իրավիճակը՝ ելնելով վերը բերված երկու իրողությունից: Եթե ուզում ենք խաղաղություն, պետք է պատրաստ լինենք պատերազմի: Ո՞ր ճանապարհով ենք պատրաստ լինելու դրան, այս հարցը քննարկեք»:
Ա. Ռուստամյանը նշեց, որ ԵՏՄ-ին միանալը ՀՅԴ-ի համար նախ անվտանգության հարց է իր ամբողջական ընկալման մեջ:
«Աշխարհաքաղաքական լուրջ մարտահրավերներին դիմագրավելու համար պետք է ապահովենք անվտանգությոնը»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները