Ի՞նչ կաներ ՀԱԿ-ը. Լևոն Զուրաբյանի հարցադրումն ու պատասխանները (տեսանյութ)
«Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը Հայաստանի համար ունի եթե ոչ ճակատագրական, առնվազն ռազմավարական նշանակություն: Նման դեպքերում Հայ ազգային կոնգրեսը, որպես քաղաքական ուժ, որը հավակնում է և պատրաստ է ստանձնել երկրի կառավարումը, պարտավոր է հայտնել իր դիրքորոշումն առ այն, ինչը մենք ճիշտ ենք համարում»,-ԱԺ-ում ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը վավերացնելու մասին քննարկումների ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
ՀԱԿ դիրքորոշումը ներկայացնելու համար նախ` հետևյալ ձևակերպումն արեց՝ «Ինչպե՞ս կվարվեինք մենք, եթե իշխանությունը մենք լինեինք»:
«Եվ այսպես: Եթե մենք լինեին իշխանությունը, մենք չէինք խաղա երկակի խաղ Արևմուտքի և ՌԴ միջև, երեք տարվա բանակցությունների մեջ չէինք ընդգրվի, որը մեկ օրվա մեջ ջուրն էինք գցելու: Եթե մենք լինեինք իշխանությունը, ժողովրդից չէինք թաքցնի ոչ Եվրոասոցացման, ոչ Մաքսային միության բանակցությունների ընթացքը, նպատակ կունենայինք ապահովել Հայաստանում և տարածաշրջանում Ռուսաստանի և Արևմուտքի շահերի ներդաշնակեցումը, ոչ թե սերմանել շահերի բախում»,- ասաց Լ. Զուրաբյանը:
Նրա խոսքով, իրենք վստահ են, որ շրջահայաց քաղաքականությամբ հնարավոր էր հասնել ինչ-որ փոխզիջումային լուծման՝ շարունակելով վստահելի դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ, պահպանելով Ասոցացման համաձայնագրի քաղաքական, տնտեսական արդյունավետ համագործակցության որոշ դրույթներ կամ առնվանզ նվազագույնի հասցնել Հայաստանի կրած վնասները:
«Այս ամենը պետք է արվեր 2010-14 թվականներին՝ այն ժամանակաշրջանում, երբ Արևմուտքի և Ռուսաստանի միջև հարաբերությունները սրված չէին: Այսօր, իհարկե, այս ամենը հնարավոր չէ»,- նշեց նա:
Ի՞նչ կաներ ՀԱԿ-ը՝ ելնելով այսօրվա իրավիճակից, եթե լիներ իշխանություն: Կրկին հարցադրում արեց Լ. Զուրաբյանը ու պատասխանեց. «Ակնհայտ է, որ Հայաստանն առկա մարտահրավերին դիմագրավելու համար պետք է շարունակի մաս կազմել 1990-ական թթ. հայ-ռուսական մի քանի պայմանագրերի հիման վրա ստեղծված անվտանգության համակարգին: Դրանք են՝ 1992 թ. ԱՊՀ արտաքին սահմաների համատեղ պաշտպանության, 1995 թ. ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ստեղծման, 1995 թ. ՀՀ-ում ռուսական ռազամական բազայի ստեղծման, 1997 թ. Բարեկամության համագործակցության փոխօգնության մասին պայմանագրերը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները