Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն Ամանորին ընդառաջ հիշել է Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսն Ամանորին ընդառաջ կրկին անդրադարձել է Ադրբեջանում քաղբանտարկյալների թեմային: «Ողջյուններս եմ հղում Ադրբեջանի քաղբանտարկյալներին, ովքեր բախվում են իշխանությունների ճնշումներին»,- գրել է Եվրահանձնակատարը Թվիթեր սոցցանցում և տեղադրել Ֆեյսբուքում` ԵԽ պաշտոնական էջում, որտեղ հրապարակել է նաև Ադրբեջանի քաղբանտարկյալների հավաքական լուսանկարը:
«Մեզանից շատերը պատրաստվում են տոնի, բայց ես մտածում եմ գործընկերներիս՝ իրենց կյանքը մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրած իրավապաշտպանների մասին»,- ասված է լուսանկարին կից նկարագրության տեքստում:
Հանձնակատարի խոսքերով՝ Եվրոպայի Խորհրդի մի շարք անդամ երկրների իրավապաշտպանների համար բարդ և վտանգավոր էր այս տարին, սակայն ամենաբարդ իրավիճակներից մեկն Ադրբեջանում է: Այստեղ իշխանությունները մասնակցում են իրավապաշտպանների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների, Եվրոպայի խորհրդի քաղաքացիական հասարակության նկատմամբ պարբերաբար ճնշումներին:
«Ձերբակալված և երկրից արտագաղթած անձանց թիվը շարունակում է աճել: Ես ողջունում եմ նրանց և շարունակելու եմ 2015-ին իմ ուժերի սահմաններում անել հնարավորինս ամեն ինչ, որպեսզի օգնեմ նրանց արդարության հասնելու և մարդու իրավունքների պաշտպանության հարցում առաջադիմելու համար», -գրում է Նիլս Մույժնիեկսը:
Նշենք, որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը վերջերս խիստ քննադատել է Ադրբեջանի իշխանություններին լրագրող Խադիջա Իսմայիլովայի ձերբակալության համար: Նրա՝ դեկտեմբերի 9-ին արված հայտարարության մեջ ասվում է, որ հայտնի լրագրող և նրա գրասենյակի երկար տարիների գործընկեր Խադիջա Իսմայիլովայի ձերբակալությունը հաստատում է նրա մտահոգությունն այն մասին, որ Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանները և քաղաքացիական հասարակության այլ ակտիվիստներ, ովքեր համագործակցում են Եվրոպայի խորհրդի հետ, ենթարկվում են ճնշումների:
«Ես խստորեն դատապարտում եմ Խադիջայի ձերբակալումն և այն դիտարկում Ադրբեջանում քննադատական ձայները լռեցնելու համար քրեական դրույթները ընտրողաբար կիրառելու ևս մեկ օրինակ»,-ասել է հանձնակատարը՝ ընդգծելով, որ Իսմայիլովայի ձերբակալությունից բառացիորեն ժամեր առաջ նա կապնվել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ՝ ոմն լրագրողի գործի առնչությամբ:
Նյութեր թեմայի շուրջ՝
Մուժնիեկս. Ադրբեջանը հաշվեհարդար է տեսնում ԵԽ-ի հետ համագործակցելու համար
Ադրբեջանը պատմության մեջ կմտնի որպես բռնաճնշումների աննախադեպ արշավ իրականացրած երկիր. ԵԽ հանձնակատար
ԵԽ հանձնակատար․ Ադրբեջանում ոտնահարվում և խոչընդոտվում է արտասահմանյան լրագրողների գործունեությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա