Տարածաշրջան 16:06 14/01/2015

Միջազգային քննարկում Ադրբեջանում ազատ խոսքի նկատմամբ բռնաճնշումների մասին

Ամերիկյան «Ժողովրդավարության աջակցման ազգային հիմնադրամի»՝ Ժողովրդավարական հետազոտությունների միջազգային ֆորումի կողմից հունվարի 12-ին հրավիրվել էր լայն քննարկում Ադրբեջանում ազատ խոսքի իրավունքի ոտնահարման և ազատ հայացքների տեր գործիչների՝ իրավապաշտպանների, լրագրողների, գիտնականների նկատմամբ անընդհատ բռնաճնշումների ու ձերբակալությունների մասին:

«Ադրբեջանում ազատ խոսքի նկատմամբ բռնաճնշումները»  խորագրով գրեթե երկու ժամ տևողությամբ քննարկման հիմնական թեման, ըստ ֆորումի կազմակերպիչների՝ եղել է Ադրբեջանում ազատ խոսքի նկատմամբ բռնաճնշումների աննախադեպ ընթացքը:

«Ի հավելումն նրան, որ երկիրը տևական ժամանակ է ինչ վատ ցուցանիշներ է գրանցում մարդու իրավունքների հարցում, վերջին ամիսներին կտրուկ կասեցվեց խիզախ և ճկուն քաղաքացիական հասարակության գործունեությունը: Ձերբակալությունները, հետապնդումներն ու բռնաճնշումներն անկախ ակտիվիստների նկատմամբ կանոնավոր բնույթ են կրում և տարածվել են անգամ երկրի ամենահայտնի լրագրողների և մարդու իրավունքների պաշտպանների վրա: Այս հռետորաբանությունն ու ահագնացող բռնաճնշումները քաղաքացիական հասարակության նկատմամբ վտանգավոր նախադեպ են տարածաշրջանում:

Նման բռնաճնշումները իրենց հետևում ունեն մեկից ավելի պատճառներ, որոնք պատասխան են ներքին և արտաքին ազդակներին: Մի քանի զանգվածային բողոքի ակցիաներ են եղել 2013թ-ի ձմռանը, որոնք ողղված են եղել կոռուպցիայի և սոցիալական անհավասարության դեմ: 2013թ-ի նախագահական ընտրությունների ժամանակ ընդդիմությունը հավաքվեց ընդիմադիր մեկ թեկնածուի շուրջ՝ ցուցադրելով կազմակերպվածության բարձր մակարդակ, որը նախկինում չի եղել: Ահա հենց այս գործոնների պատասխան քայլերն են ներկայիս բռնաճնշումները, որոնք սկսեցին ինտենսիվ դառնալ 2014թ-ի ընթացքում:

Չնայած Ադրբեջանը շարունակում է սերտորեն համագործակցել մի շարք եվրոպական կառույցների հետ, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի, այնուամենայնիվ միջազգային կազմակերպությունները չեն ցանկանում կամ ի վիճակի չեն Ադրբեջանին պահել իր ժողովրդավարական պարտավորությունների սահմաններում: Միջազգային ամենատարբեր կառույցների կողմից հնչող կոչերը՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառելու վերաբերյալ մեծանում են, սակայն Ադրբեջանը շարունակում է չկատարել իր միջազգային պարտավորությունները», - ասված է ֆորումի պաշտոնական էջում:

Քննարկմանը մասնակցել են ադրբեջանցի և արևմտյան մի շարք ականավոր գործիչներ, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության տնօրեն Քենան Ալիևը, Բաքվի պետական համալսարանի թյուրքագիտության պրոֆեսոր Ալթայ Գոյուշովը, Մասաչուսեթսի համալսարանի պատմական գիտությունների պրոֆեսոր Օդրի Ալթշտադտը, ԱՄՆ-ի Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի ավագ վերլուծաբան Քեթրին Կոսմանը, ԱՄՆ պետքարտուղարի փոխօգնական Թոմաս Մելիան և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիական ծրագրերի ղեկավար Միրիամ Լանսկոյը:

Ադրբեջանցի պրոֆեսոր Ալթայ Գոյուշովի գնահատմամբ՝ Ադրբեջանի ղեկավարությունը հասարակությանը սնուցում է հակաարևմտյան, հակաեվրոպական քարոզչությամբ՝ կրկնելով ծայրահեղականների գաղափարները և հասարակության մեջ սերմանելով ծայրահեղականություն:

«Զավեշտալի է. մենք միացանք Եվրոպայի խորհրդին, որպեսզի օգնենք Ադրբեջանին դառնալ ավելի ժողովրդավար, նոր հեռանկարներ բացենք, ձևավորենք քաղաքացիական հասարակություն և նման բաներ: Սակայն իրականում Ադրբեջանն ավելի ժողովրդավար երկիր էր նախքան ԵԽ-ին միանալը: Այժմ Ադրբեջանը նախագահում է Եվրոպայի խորհրդում, բայց այս հատուկ ժամանակահատվածն ամբողջությամբ օգտագործվել է ազատ խոսքը ճնշելու և դրա ցանկացած տիպի դրսևորումների կանխարգելման համար... Եվորպական խորհուրդն ի վիճակի չեղավ ժողովրդավարացնել Ադրբեջանը, փոխարենը՝ Ադրբեջանն ամբողջությամբ փոխեց Եվրոպայի խորհուրդը… Ադրբեջանում նույնիսկ ՄԻԵԴ-ի վճիռները չեն գործում», - ասել է թյուրքագետ պրոֆեսորը:

Վերջին տասնամյակում Ադրբեջանում խոսքի ազատության իրավունքի ոտնահարման ինտենսիվացման մասին խոսել է նաև Ժողովրդավարության ազգային հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիական ծրագրերի ղեկավար Միրիամ Լանսկոյը, ով ընդգծել է, որ Ադրբեջանի լավագույն անհատ գործիչները շարունակում են բանտարկված մնալ զանազան հորինված գործերով: «Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանում պետական կառավարման հատվածում Freedom House-ի կողմից դիտարկվող չափորոշիչները վերջին 10 տարիների ընթացքում անկում են ապրել», - ասել է Մ. Լանսկոյը:

Ըստ Մասաչուսեթսի համալսարանի պատմական գիտությունների պրոֆեսոր Օդրի Ալթշտադտի՝ «այդ հայտնի ձերբակալությունների մեծ մասն ակնհայտ վտանգ է ներկայացրել ռեժիմի, այլ ոչ թե Ադրբեջանի պետականության կամ անկախության համար»:

ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև լուրջ սկանդալի պատճառ դարձած «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության գրասենյակի հետախուզության թեման նույնպես եղել է քննարկման կիզակետում: Ըստ «Ազադլիգ»-ի տնօրեն Քենան Ալիևի՝ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է լիարժեք վերահսկողության տակ վերցնել ԶԼՄ-ները, իսկ Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերսկսման վտանգը կարող է որոշակի պատճառ հանդիսանալ այդ գործողությունները հիմնավորելու համար: Ըստ նրա՝ երկրորդ պատճառն այն է, որ Ադրբեջանն ավելի ու ավելի է մերձենում Ռուսաստանի հետ:

«Այն, ինչ պատահում է «Ազատություն» ռադիոկայանի և այլ ոչ պետական կազմակերպությունների հետ, պատահական չէ: Այն կազմակերպված և համակարգված է ու ոչ մի կապ չունի մեր կազմակերպությունների անդամ և անհատ ակտիվիստների հետ: Ես վստահ եմ, որ մենք կարող ենք պաշտպանել մեր գործողությունները ցանկացած անաչառ և անկախ դատարանում. ցավոք ոչ մի նման դատարան ներկայումս գոյություն չունի Ադրբեջանում: Այսօր դժվար է Ադրբեջանի դատարաններում որևէ արդարադատություն գտնելը: Սա այն ձևը չէ, որով պետք է ընթանա ԱՄՆ-ին իրեն բարեկամ համարող երկիրը: Բարեկամները չպիտի հարձակվեն իրենց բարեկամների գրասենյակների և այգիների վրա», - մտահոգություն է հայտնել Քենան Ալիևը:

Քննարկման մասնակիցները նաև անդրադարձել են Ադրբեջանում կրոնական հողի վրա տեղի ունեցող բռնաճնշումներին: Մասնավորապես՝ ԱՄՆ-ի Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի ավագ վերլուծաբան Քեթրին Կոսմանն ասել է. «Սկսած 1990-ական թվականներից Ադրբեջանում կրոնի մասին օրենքն անընդհատ փոփոխությունների է ենթարկվում, ցավոք, որպես կանոն՝ առավել կոշտ ուղղությամբ: Ադրբեջանը վաղուց է որդեգրել կրոնական ցանկացած տիպի նյութերը պետական գրաքննության ենթարկելու ուղին: Ըստ մասնագետի՝ Նախիջևանում պայմաններն էլ ավելի վատ են, այնտեղ դեկտեմբեր ամսվա ընթացքում կրոնական հիմքի վրա 50 մարդ է ձերբակալվել:

Ադրբեջանում տիրող իրավիճակն Ալթայ Գոյուշովը համեմատել է 1937թ-ի հետ. «Բռնաճնշումները չափազանց նման են այն ժամանակների հետ՝ լավագույններից լավագույններին բանտարկում են»: Ըստ ադրբեջանցի պատմաբանի՝ Ադրբեջանում մարդու իրավունքների առկա վիճակը ստվեր կգցի առաջին Եվրոպական խաղերի և երկրի հեղինակության վրա:

Միրիամ Լանսկոյը ալիևյան ավտորիտար ռեժիմի պահպանման և ամրապնդման գործում առանձնացրել է արևմտյան գործիչների մեղքը և մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի ընդհանուր առանցքը փոխվում է ընդդեմ ԱՄՆ-ի: Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ դա տեղի է ունենում, քանի որ իշխանությունը կարող է այդ վիճակում շարունակել իր գործունեությունը, իսկ Ադրբեջանը կարող են շարունակել Եվրոպայի խորհրդի անդամ լինել և այլն: «Սակայն ամենամեծ «ինչու»-ն, ամենամեծ խնդիրն այն է, որ նրանք ասում են. «Տես, մենք կարող ենք գնել Եվրոպայի խորհրդի անդամներին… Արևմուտքը նույնիսկ չի հավատում իր սեփական հայտարարություններին: Ցինիկ է՝ ինչպես մենք, նրանք դատարկ ժեստեր են անում, և մենք բոլորս կարող ենք աչքով տալ միմյանց ու շարունակել նույնկերպ»: Խնդիրն այն է, որ ցույց տանք՝ դրանում ոչ մի լավ բան չկա, որ բոլորը կաշառված են ու ցինիկ, ու կարող են նույն բանն անել մեկ ուրիշի համար», - ասել է Մ. Լանսկոյը:

«Այդ բռնաճնշումները կբերեն այնպիսի իրավիճակի, որ Ադրբեջանում չի լինի ոչ մի չափավոր, աշխարհիկ, լիբերալ-դեմոկրատական խոսք. դրանք կհայտնվեն բանտում... Ղեկավարության հաշվետվողականության բացակայությունը, օրենքի գերիշխանության բացակայությունը կբերի ծայրահեղականության գլուխ բարձրացնելուն, իսկ ղեկավարության քայլերն ու դիսկուրսը ինքնըստինքյան բերում են այնպիսի օրակարգի, որը նախատեսում է հասարակության մեջ պայքարել այդպիսի լիբերալ-դեմոկրատական արժեքների դեմ: Այն իրավիճակը, որի մեջ հիմա մենք գտնվում ենք, չափազանց վտանգավոր է Ադրբեջանի ապագայի համար», - ասել է Ալթայ Գոյուշովը և հավելել, որ նման իրավիճակը վտանգավոր է ոչ միայն Ադրբեջանի, այլ ամբողջ տարածաշրջանի համար. «Եթե դու անտեսում ես ժողովրդավարության խնդիրները, դա վտանգավոր է ոչ միայն քո հասարակության, այլ նաև վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար, աշխարհի ապագայի համար»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}