Գյումրի. Ոստիկանները հատուկ միջոցառումներ են ձեռնարկում հավաքվածներին ցրելու համար
Գյումրիում ոստիկանները շարունակում են մարդկանց բերման ենթարկել: Ցուցարարները քարեր են նետում ոստիկանների կազմած պատի ուղղությամբ: Ցրվելու պահանջից հետո, որին հավաքվածները չենթարկվեցին, ոստիկանները սկսել են հատուկ միջոցառումներ ձեռնարկել (կիրառում են պայթուցիկներ) հավաքվածներին ցրելու համար: Ինչպես տեղեկացրել ենք նախորդ հրապարակումներում` Գյումրիի դատախազության առջև հավաքված ժողովուրդը շարժվում էր դեպի ՌԴ հյուպատոսարան: Ոստիկանները «պատ» էին կազմել՝ ժողովրդի առաջընթացը կանխելու համար: Հավաքվածները փորձել են ճեղքել այն:
Նախորդող հրապարակումներ՝
Գյումրեցիները շարժվում են դեպի ՌԴ հյուպատոսարան (լրացվում է)
«Ես էլ երեխեք ունեմ, հասկանում եմ դա ինչ է նշանում». Գլխավոր դատախազը՝ գյումրեցիներին
Շիրակի թեմի առաջնորդ. Մեր պահանջը ներկայացնենք քաղաքակիրթ ձևով, համառությամբ, հավասարակշիռ եղանակներով
Գևորգ Կոստանյանը՝ գյումրեցիներին. Հանգիստ եղեք, համբերեք
Գյումրեցիները պահանջում են՝ «դուրս արի»
Գյումրեցիներ կրկին հավաքվել են. ՀՀ Գլխավոր դատախազը զրուցեց նրանց հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին