Մերկել. Գերմանիան փորձում է ԼՂ հակամարտության կարգավորման գործում միջնորդ դառնալ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան փորձում է դառնալ միջնորդ ԼՂ հակամարտության կարգավորման գործում: Այս մասին գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Լրատվամիջոցի հաղորդմամբ, Մերկելն ասել է, որ իր երկիրը կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը և ցանկանում է սեփական ներդրումն ունենալ այդ գործում:
«Մենք ենթադրում ենք, որ Եվրահանձնաժողովը, Եվրամիությունը այդ ուղղությամբ կարող են նախաձեռնությամբ հանդես գալ: Դրա վերաբերյալ Ադրբեջանը բանակցություններ է վարում Եվրահանձնաժողովի հետ»,-ասել է Մերկելը Բեռլինում Ալիևի հետ համատեղ ասուլիսում:
Կանցլերն ասել է, որ Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է և աջակցում է Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների բանակցություններին, որոնք տեղի են ունենում Մինսկի խմբի համանախագահողների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի միջնորդությամբ:
«Կարծում ենք, որ այս հակամարտության լուծման միայն մեկ ուղի կա՝ խաղաղ: Հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումները բացասական փաստ են: Կարծում եմ՝ այստեղ որոշիչ դեր է խաղում Ռուսաստանը: Ես ուղղակի ուզում էի նշել դա»,-ռուսական լրատվամիջոցի փոխանցմամբ, ասել է Մերկելը:
Հայտարարության վերաբերյալ Panorama.am-ը մեկնաբանություն է խնդրել ԱԳՆ-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա