«Նիստ անում եք՝ ասելու համար, որ նիստ եք անում». Նաիրա Զոհրաբյան
Այս պահին ընթանում են ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի տասներկուսին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետ կապված իրավական գործընթացների հարցերով հրավիրված խորհրդարանական լսումները:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը առաջարկեց փոխել դահլիճը, քանի որ այն շատ փոքր է և թույլ չի տալիս նորմալ աշխատել, սակայն պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահը նշեց, որ դրա անհրաժեշտությունը չկա:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Նիստ անում եք՝ ասելու համար, որ նիստ եք անում: Ինչո՞ւ նախատեսված չեն ելույթներ, ինչո՞ւ չկա համապատասխան ընթացակարգ, կարող է ես համաձայն չեմ դատախազի ասածներին»,- բողոքեց Զոհրաբյանը:
Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ցավ հայտնեց, որ այս ողբերգական խնդրի շուրջ նման խոսակցություններ կծավալվեն:
Նշենք, որ լսումներին մեծ թվով լրագրողներ էին հավատարմագրված, իսկ դահլիճի փոքր լինելը խոչընդոտում է լրագրողների աշխատանքին: Սակայն Սահակյանը նշեց, որ նիստն ի սկզբանե նախատեսված էր փակ անցկացնել, բայց հետո որոշվեց լրագրողներին հնարավորություն տալ ներկա գտնվել քննարկումներին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան