«Սահմանը հատելու մասով քրեական գործ չի հարուցվել». Զարուհի Փոստանջյան
«Ես չեմ հրապարակելու և չեմ կարող հրապարակել գործի քննության մանրամասները: Այդպիսի բան չակնկալեք: Ինչ վերաբերում է ՌԴ գլխավոր դատախազին դիմելուն, ես իհարկե պարտավոր եմ դիմել, անկախ նրանից՝ պահանջ կլիներ թե չէր լինի: Ինչ վերաբերում է տղամարդկային լինելու հարցին, ցավոք, մեր հասարակության մեջ տղամարդկության մասին պատկերացումները փոխվել են: Ես երբեք չեմ դրժում իմ պարտականությունները: Ես նշեցի արդեն՝ ես պետք է ունենամ դրա համար հիմքեր»,-ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի տասներկուսին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետ կապված իրավական գործընթացների հարցերով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ ի պատասխան պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին:
Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց, որ այս պահի դրությամբ չկա հարուցված քրեական գործ այդ անձի ՀՀ սահմանը հատելու մասին: Ըստ Փոստանջյանի՝ հայտարարվել է, որ միայն հանցագործություն կատարելու մասով է գործ հարուցվել: Պատգամավորի խոսքերով՝ պարզ չէ, թե ինչպես է հանցագործը հայտնվել ռուսական ռազմաբազայում: Փոստանջյանը նշեց, որ ինքը պահանջ է ներկայացնում դատախազին քրեական գործ հարուցել այդ մասերով:
Կոստանյանը նկատեց, որ անհրաժեշտ է ճշտել՝ արդյոք օրինական կերպով է նա հայտնվել ռուս սահմանապահների ձեռքում: Ըստ ՀՀ գլխավոր դատախազի՝ հենց դա էլ բավարար հիմք կլինի, որպեսզի ինքը դիմի ՌԴ գլխավոր դատախազին: Փոստանջյանը նշեց, որ եթե սահմանի հատման մասով քրեական գործ չի հարուցվել, ապա իրավապահ մարմինները անգործության են մատնված:
«Ինձ համար շատ կարևոր է, որ Դուք իրավաբան եք և գիտեք, որ փաստերի դեպքում է միայն հարուցվում գործ և լրացվում նրա նկատմամբ ներկայացված մեղադրանքը»,- Փոստանջյանի հարցին պատասխանեց գլխավոր դատախազը:
Նախորդող հրապարակումներ`
«Նիստ անում եք՝ ասելու համար, որ նիստ եք անում». Նաիրա Զոհրաբյան
Որևէ սահմանախախտ նախևառաջ պետք է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը հանձնվեր. Խոսրով Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան