«Արտաքին գործերի նախարարը չկա, ԱԱԾ-ն չի արձագանքում». Ալեքսանդր Արզումանյան
«Ինքս ինձ հարց եմ տալիս՝ ինչ չգիտեինք, որ գլխավոր դատախազը պետք է ասեր»,- հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի տասներկուսին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետ կապված իրավական գործընթացների հարցերով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ:
Հակոբյանն ասաց, որ գլխավոր դատախազին հարցեր չի ուղղի, քանի որ իր կարծիքով, վերջինս չի կարող պատասխանել իր հարցերին: Պատգամավորը նշեց, որ ղեկավարությանը պետք է լուրջ ձևաչափով ԱԺ նիստերի դահլիճում քննարկման հրավիրեր:
Ժառանգություն խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ այս լսումները անհրաժեշտ էր արտաքին գործերի նախարարի հետ հրավիրել: Ըստ Արզումանյանի՝ գլխավոր դատախազ Կոստանյանը միայն գործի ընթացքի մասով է պատասխանատու:
«Այստեղ կա ոստիկանության անգործության հետևանքը: Մնացած հարցերը Ձեր պարտականությունը չեն: Մեր արտգործնախարարը չկա, ԱԱԾ-ն չի արձագանքում»,- հայտարարեց Արզումանյանը:
«Կարևոր չէ, թե իմ փոխարեն այստեղ ով կլիներ նստած, մենք բոլորս՝ իրավապահ մարմիները, քաղաքական մարմինները, մեր բոլորի հարցն է սա: Լիազորությունները իրականացնում ենք ամենքս մերը: Իմ խորին համոզմամբ, այստեղ քաղաքականացնելու առիթ չունենք, հետևանքը կարող է քաղաքական լինել, բայց ընթացակարգը իրավական է»,- պատասխանեց ՀՀ գլխավոր դատախազը:
Նախորդող հրապարակումներ`
«Սահմանը հատելու մասով քրեական գործ չի հարուցվել». Զարուհի Փոստանջյան
«Նիստ անում եք՝ ասելու համար, որ նիստ եք անում». Նաիրա Զոհրաբյան
Որևէ սահմանախախտ նախևառաջ պետք է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը հանձնվեր. Խոսրով Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան