Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանական գյուղի` «հայերի կողմից գնդակոծվելու» մասին տեսնայութը զուտ ներկայացում է
Երեկ երեկոյան ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում զգուշացում էր զետեղել, որի համաձայն` ադրբեջանական կողմը դիմում է իր իսկ համար վտանգավոր սադրանքների սահմանամերձ հատվածում. ադրբեջանական ստորաբաժանումները հիմնականում խոշոր տրամաչափի զենքերից ինտենսիվորեն կրակում են սեփական սահմանամերձ գյուղերի վրա, որոնք տեղեկայված են ՀՀ Տավուշի մարզի հետ սահմանին: Եվ այդ ամենն արվում է հետագայում հայկական կողմին մեղադրելու նպատակով:
Ուստի, բնավ զարմանալի չէ, որ այսօր ադրբեջանական «Հաաքին.ազ» տեղեկատվական պորտալը, հղում անելով RegionTV հեռուստաընկերությանը, հաղորդում է, թե իբր Թովուզի շրջանի սահմանամերձ Ալիբեյլի ադրբեջանական գյուղի ուղղությամբ կրակահերթ են բացվել «հայկական ստորաբաժանումները»: Բացի այդ, պորտալը ներկայացնում է տեսանյութ, որում գյուղի բնակիչները ցույց են տալիս իրենց տների պատերի վրա անցքեր ու ճեղքվածքներ` հավաստիացնելով, թե իբր դրանք «հայկական կողմից կրակի հետևանք են»:
Panorama.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքեց ՀՀ ԶՈւ-ի առնչությունն ադրբեջանական սահմանամերձ գյուղի վրա կրակ բացելու հարցում:
«Եթե Ադրբեջանում տոտալ տեղեկատվական բլոկադայի պայմաններում մենք տեսնում ենք նմանօրինակ տեսանյութ սահմանամերձ գյուղից, ապա դա հերթական անգամ վկայում է, որ այդ ամենը զուտ ներկայացում է»,- ընդգծել է նա:
Նկատենք, որ Ալիբեյլի ադրբեջանական գյուղը սահմանակից է ՀՀ Տավուշի մարզի Այգեպար գյուղին:
Հիշեցնենք նաև, որ երեկ ադրբեջանցի դիպուկահարի կրակի հետևանքով վիրավորում է ստացել Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի 85-ամյա բնակիչ Լևոն Հովակիմի Անդրեասյանը:
Նախորդիվ`
«Ադրբեջանական կողմը սադրանք է պատրաստում կրակելով սեփական գյուղերի վրա». Հովհաննիսյան
ՊՆ. Ադրբեջանական կողմն ինտենսիվ կրակ է բացել Տավուշի մարզի ուղղությամբ
Հակառակորդի կրակից վիրավորված Մովսես գյուղի բնակչին տեղափոխում են Երևան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին