Բաքվում ԻԻՀ դեսպան. Իրանին մտահոգում են Հայաստանի և Ադրբեջանի սահմանում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը ռազմական ճանապարհով անհնար է»,-այդ մասին Ադրբեջանում Իրանի դեսպանության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԱՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհսեն Փաքայինը:
Ադրբեջանում Իրանի դեսպանը «525» օրաթերթին տված հարցազրույցում, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանում վերջին շրջանում տիրող լարվածությանը, մասնավորապես նշել է. «Շատ ենք ափսոսում, որ այս հակամարտությունը արդեն 20 տարի շարունակվում է և դեռ չի կարգավորվել. Մենք անհանգստացած ենք Ադրբեջանի և Հայաստանի սահմանում հրադադարի խախտման փաստից: Կարծում ենք, որ սույն հակամարտության լուծումը ռազմական ճանապարհով անհնար է. պատերազմը կապակայունացնի տարածաշրջանը, այդ առումով էլ Իրանը ողջունում է երկու երկրների միջև ընթացող բանակցությունները»:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը՝ դեսպան Փաքայինը հավելել է. «Ակնկալում ենք, որ Մինսկի խմբի անդամները, որոնք միևնույն ժամանակ նաև ՄԱԿ-ի ԱԽ անդամներ են, ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ավելի գործուն քայլեր կձեռնարկեն: Կարծում ենք, որ եթե տարածաշրջանի երկրները միմյանց հետ լուրջ համագործակցեն, ապա այս հարցում կարող են լավ արդյունքի հասնել. Ամեն դեպքում ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանպարհով»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին