Եթե ես մեկ անգամ էլ մասնակցեմ պատերազմին, չեմ խնայելու անգամ հայերի երեխաներին. ադրբեջանական թերթի խմբագիր
Ադրբեջանական «Գյունդալիք Բաքը» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հաբիլ Ալիևը երկրի նախագահին նամակով խնդրել է պաշտպանել իրեն Սամուխի թիվ 24 բժշկասոցիալական փորձագիտական հանձնաժողովի նախկին նախագահ Ամիրխան Ասլանովից` վերջինիս կողմից իր դեմ ներկայացված դատական հայտի հիման վրա անցկացվող դատական նիստում: Ալիևը պնդում է, որ Ասլանովի մայրը հայուհի է` Քնարիկ անունով, ինչի պատճառով էլ վիրավորել է Ասլանովին, նա էլ իր հերթին դիմել է դատարան: Այս մասին հայտնում է «Գյունդալիք Բաքը» թերթի կայքը:
Ինչպես նշված է նյութում, Ամիրխան Ասլանովի` հանձնաժողովի նախագահ եղած ժամանակ ադրբեջանցի խմբագիրը նրա` հայ լինելու մասին նյութ էր հրապարակել, որից հետո Ասլանովին ազատել էին պաշտոնից:
«Այսօր աշխատանքից վտարված այդ մարդուն մի այլ նախարար աշխատանքի է ընդունել: Նա Գյանջայում ինչ որ պաշտոն է զբաղեցնում»,- տարակուսել է խմբագիրը:
Ինչպես ասված է նյութում, Ալիևը բողոքում է, որ ինքը դատավոր Այթեն Միրզազադեին միջնորդագիր է գրել, որպեսզի պարզեն, թե իրականում ազգությամբ ով է Ամիրխան Ասլանովի մայրը, ինչը սակայն, դատավորը մերժել է: Այդ պատճառով էլ Ալիևը դիմել է Ադրբեջանի նախագահին, արդարադատության նախարարին և այլ պաշտոնյաների` իրեն սատարելու կոչով:
«Ես հայերին իմ մշտական թշնամին եմ համարում: Որտեղ հայ տեսնեմ` լեզուն կտրելու եմ, նրան անբարոյական եմ անվանելու: Եթե անգամ ինձ կտոր-կտոր անեն, ես հայերին մշտապես ատելու եմ: Ես Ադրբեջանի բոլոր քաղաքացիներից խնդրում եմ ինձ պաշտպանել Քնարիկի որդու և «քնարիկների» դեմ իմ տարած պայքարում: Ադրբեջանի նախագահ պարոն Իլհամ Ալիևից խնդրում եմ աջակցել ինձ: Ասլանովների նման անբարոյականներին անբարոյական անվանելու համար ինձ դատում են, և սրանց պաշտպանում են Այթեն Միրզազադեի նման դատավորները: Բա ինչպե՞ս պետք է մենք հայերի դեմ մեր բողոքը հայտնենք, եթե ոչ նրանց անբարոյական և թշնամի անվանելով: Եթե մեկ անգամ էլ մասնակցեմ պատերազմին, ես չեմ խնայելու անգամ նրանց երեխաներին: Թե´ մենք, թե´ մեր սերունդները պայքարելու ենք հայերի դեմ, երբեք չենք հաշտվելու նրանց հետ: Ես դիմում եմ Ադրբեջանի հանրությանը, որպեսզի մասնակցեն իմ դատին: Հայ Քնարիկի որդու մեր դեմ ընթացող դատում բոլորս պետք է առաջնորդվենք «ոչ ասենք հային» կարգախոսով և այս հարցը բարձրացնենք Facebook սոցիալական ցանցում», -պնդում է «Գյունդալիք Բաքը» թերթի խմբագիրն իր նամակում:
Նախորդիվ`
Ադրբեջանի պատմության դասագրքերում հայերից բացի նոր թշնամի է հայտնվել` վրացիները
Ադրբեջանում Raffaello կոնֆետների վրա հայերեն գրությունների պատճառով հակալեհական արշավ է սկսվել
Հայատյացությունն Ադրբեջանում վերածվել է համաժողովրդական զբաղմունքի. «Ենի Մուսավաթ»
Ադրբեջանում կոչ են անում եթերից որքան հնարավոր է շատ վիրավորանքներ հնչեցնել Հայաստանի հասցեին
Հայատյացությունը Ադրբեջանում» գիրքը բացահայտում է, թե ինչպիսի սերունդ է դաստիարակվում Ադրբեջանում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը