Արմեն Աշոտյան. 200 հոգի համակարծիք էին հնչեցված գնահատականներին
«Գաղտնիք չէ, որ երկար ժամանակ մենք արհեստականորեն քաղաքական ելույթներում փորձում ենք դրսևորել բացարձակ հանդուրժողկանություն, սակայն կարելի է հանդուրժել մի աստիճան, մինչև դիմացինն անցնում է ռուբիկոնը՝ գիտակցելով, կամ չգիտակցելով: Երկու դեպքում էլ վատ է»,- ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կրթության գիտության նախարար, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը՝ խոսելով ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում հնչեցրած գնահատականների մասին:
Ըստ նրա, ելույթում հնչեցրած գնահատականների հետ, ներկայացված դիրքորոշմանը համաձայն էր ՀՀԿ գործադիր մարմինը, խորհուրդը, այսինքն 200 մարդու դիրքորոշում է, ովքեր անցել են տարբեր ճանապարհներ:
Ա. Աշոտյանի խոսքով, արդեն ժամանակն է, որ Հայաստանում քաղաքականը դաշտը զբաղեցնեն բացառապես քաղաքական դերակատարներ, ժամանակն է թողնել քաղաքական դաշտում մարդկանց, ովքեր կարող են վաղը կամ մյուս օրը երկիր ներկայացնել:
Նախորդիվ`
ՀՀԿ-ն Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթաց է նախաձեռնելու. Սամվել Նիկոյան
«Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք». Սերժ Սարգսյան
Զավեշտ է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական մեծ հավակնություններ ունի
Գագիկ Ծառուկյանը կազատվի ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան