Քաղաքական 16:14 12/02/2015

Foreign Policy. Էմին Հուսեյնովը «բանտարկված է» Բաքվում Շվեյցարիայի դեսպանատանը

Foreign Policy պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է Ադրբեջանում որպես այլախոհ ճանաչված և ներկայումս հետապնդվող մարդու իրավունքների պաշտպան Էմին Հուսեյնովի ճակատագրին, ով ավելի քան 6 ամիս թաքնվել է Բաքվում Շվեյցարիայի դեսպանատանը: Ըստ պարբերականի` մարդու իրավունքների պաշտպան 35-ամյա Էմին Հուսեյնովը վաղուց հետապնդվել է Իլհամ Ալիևի ավտորիտար ռեժիմի կողմից, իսկ 2014թ-ի օգոստոսից հումանիտար հիմունքներով պահվել է Շվեյցարիայի դեսպանատանը` այն բանից հետո, երբ խուսափելով վերահաս ձրբակալությունից անցել է ընդհատակ:

Փետրվարի 11-ին շվեյցարական «Rundschau» հաղորդման եթերում Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ, իսկապես, Հուսեյնովը երկար ժամանակ բնակվել է իրենց դեսպանատանը:

Ըստ պարբերականի` ինչպես հաղորդել է Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի ղեկավարը` Հուսեյնովը մեկն է այն բազմաթիվ զոհերից, որոնք ենթարկվում են Ադրբեջանի ղեկավարության կողմից վերջին մեկ տարում ազատ խոսքի և քաղաքացիական հասարակության նկատմամբ զանգվածային բռնաճնշումների: Բռնաճնշումներ, որոնք անակնկալի են բերել նույնիսկ ամենակոփված` մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգով զբաղվողներին:

Այնուհետև պարբերականը նկարագրում է այն բոլոր բռնաճնշումները, որոնք ուղղված են եղել իրավապաշտպանների, լրագրողների և քաղաքացիական ակտիվիստների դեմ: Դրանց թվում անդրադարձ է կատարվում` Անար Մամեդլիի, Բաշիր Սուլեյմանլիի, Լեյլա Յունուսի, Արիֆ Յունուսի, Ռասուլ Ջաֆարովի, Ինտիգամ Ալիևի ձրբակալություններին, որոնց նկատմամբ զանազան կեղծ մեղադրանքներ են առաջադրվել` հարկեր թաքցնելուց մինչև Հայաստանի օգտին լրտեսություն կատարելը:

Ըստ FP-ի աղբյուրի` 2014թ-ի հուլիսին Հուսեյնովը Ջաֆարովի հետ ԵԽԽՎ-ում ներկայացնում են Ադրբեջանում Ալիևի կողմից քաղաքացիական հասարակության նկատմամբ բռնաճնշումների մասին զեկույց, որից հետո Ադրբեջան վերադառնալիս ձրբակալվում է Ջաֆարովը: Հուսեյնովը գիտակցում է, որ շուտով իր ձերբակալվելու հերթն է և փորձում է օգնության ձեռք մեկնել: Պարբերականի աղբյուրի փոխանցմամբ` օգոստոս ամսին Բաքվում ԱՄՆ դեսպանատանը ընդունելության ժամանակ, երբ Հուսեյնովը դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Դերեկ Հոգանի հետ առանձին է մնում, նրան է փոխանցում թղթի վրա գրված մի երկտող` հետևյալ բովանդակությամբ. «Ինչպիսի՞ օգնություն կարող եք տրամադրել ինձ: Ես ձերբակալության վտանգի տակ եմ»: Սակայն Հոգանը նրան պատասխանում է, որ չի կարող օգնել:

Աղբյուրի համաձայն` Հուսեյնովը ոչ մի խնդիր չի ունեցել ոչ անձնապես Հոգանի և ոչ էլ դեսպանատան հետ` չնայած որ երբեմն քննադատել է Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը, սակայն նրա խնդրանքը մերժվել է` չնայած այն բանաին, որ Հուսեյնովի կինը Միացյալ Նահանգների քաղաքացի է: FP-ն փորձել է այս հարցի կապակցությամբ մեկնաբանություն ստանալ Դերեկ Հոգանից, սակայն նրան ոչ ոք չի պատասխանել:

Օգոստոսի 6-ին նա փորձել է մեկնել Թուրքիա` բուժման նպատակով, սակայն սահմանապահները նրան երկիրը լքել թույլ չեն տվել: Օգոստոսի 8-ին իր գրասենյակի աշխատակիցները հաղորդել են, որ աշխատանքի չգա, ինչից հետո գրասենյակը հետախուզվել է: Այդ ընթացքում Հուսեյնովն անցել է ընդհատակ:

Շվեյցարիայի դեսպանատնում թաքնվելը, ըստ պարբերականի աղբյուրի, պայմանավորված է եղել նրանով, որ դեսպանատան շենքն ավելի մոտ է եղել Հուսեյնովի թաքստոցին:

«Նա ամբողջությամբ փոխել է իր արտաքին տեսքը, նա ներկել է իր մազերը, փոխել է իր հագուստը: Նա նույնիսկ փորձնական դուրս է եկել, ստուգելու համար` ճանաչում են իրեն, թե ոչ», - պատմել է աղբյուրը: Այդկերպ ծպտվելով` Էմին Հուսեյնովին մեծ դժվարությամբ հաջողվում է մտնել Շվեյցարիայի դեսպանատուն ու թաքնվել այնտեղ:

Հաջորդող ամիսները Հուսեյնովը ստիպված է եղել մնալ դեսպանատան տարածքում, իսկ դեսպանության շենքը շուրջօրյա վերահսկողության տակ է եղել ոստիկանության կողմից: Ալիևի ղեկավարությունը չի խոստովանել, որ տեղյակ է Հուսեյնովի` դեսպանատան տարածքում լինելու մասին, դա չի խոստովանել նաև Շվեյցարիայի դեսպանատունը, սակայն նրանք մշտապես բանակցությունների մեջ են եղել` Հուսեյնովին Ադրբեջանից ապահով դուրս տանելու հարցով:

Պարբերականը նաև մանրամասնորեն նկարագրել է մեկ այլ ադրբեջանցի ակտիվիստ Սաիդ Նուրիի նկատմամբ հետապնդումը, ով 6 տարի շարունակ ԱՄՆ-ում քաղաքական ապաստան ունենալուց հետո վերջապես քաղաքացիություն է ստացել: Նուրիին չնայած մեկ անգամ հաջողվել է վերադառնալ Ադրբեջան, սակայն ներկայումս նրան արգելում են այնտեղ գնալ, քանի որ իր նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ի օգտին լրտեսություն կատարելու համար:

Ամփոփելով հրապարակումը` պարբերականը գրում է, որ այլախոհ ճանաչված ադրբեջանցիներին չափազանց շատ է անհանգստացնում այն, որ Օբամայի վարչախումբն անուշադրության է մատնում և առանձնապես չի մտահոգվում նավթադոլարներով հարուստ այս երկրում իշխող ավտորիտար ռեժիմով: Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Ալեքպեր Ռաուֆողլուն այս առիթով վրդովմունք է հայտնել, որ այսքան տարիների ընթացքում, Ադրբեջանում ոչ մի բան դեպի լավը չի գնացել, այլ ընդհակառակը` վատացել է. «Դա ահազանգող ազդանշան է, որ նրանք մեզ թողել են հետևում», - պարբերականին ասել է Ռաուֆողլուն:

Հուսեյնովի հետագա ճակատագիրը դեռևս անհայտ է մնում: Նա ներկայումս էլ գտնվում է դեսպանատանը, և ինչպես փոխանցել է FP-ի աղբյուրը. «Այն շատ փոքրիկ դեսպանատուն է»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}