
«Նախագահի ելույթը կոպիտ չէր, երկար սպասված էր». Սամվել Ֆարմանյան
«Նախագահի ելույթը կոպիտ չէր, երկար սպասված էր»,-ՀՀԿ խորհրդի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
«Եթե Գագիկ Ծառուկյանը պատրաստ է քաղաքական պայքարի, ուրեմն մենք կհետևենք ու կհասկանանք, նա իսկապե՞ս քաղաքական գործիչ է, իսկապե՞ս կայուն տեսակետներ ունի: Անգրագիտությունը պետք է վերանա քաղաքական դաշտից: Մենք հանդուրժել ենք մի իրավիճակ, երբ արվում են վերամբարձ հայտարարություններ` անգամ դրանց իմաստը չհասկանալով»,-հավելեց նա:
Նախորդիվ`
Արմեն Աշոտյան. 200 հոգի համակարծիք էին հնչեցված գնահատականներին
ՀՀԿ-ն Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթաց է նախաձեռնելու. Սամվել Նիկոյան
«Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք». Սերժ Սարգսյան
Զավեշտ է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական մեծ հավակնություններ ունի
Գագիկ Ծառուկյանը կազատվի ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից