Անթույլատրելի է, երբ քաղաքական ուժի ղեկավարը շանտաժի է ենթարկում իշխանություններին. Գագիկ Մինասյան
Նախագահը իր այս ելույթում անդրադարձավ մեր երկրի քաղաքական դաշտին և ընդհանրապես հասարակությանը հուզող կարևորագույն հարցերին և տվեց դրանց հստակ գնահատականները ու նաև ուղենիշ, թե ինչպես պետք է առկա խնդիրները կարգավորվեն, այս մասին Panoram.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
«Կարծում եմ` մենք, ուրիշ կուսակցությունները ևս պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այն պրոբլեմները, որոնք այսօր բոլորի համար ակնհայտ են ԲՀԿ-ի դեպքում, երբևէ չկրկնվեն, որովհետև այդպիսի պրոբլեմներն իրենց մեջ մեծ վտանգներ են պարունակում երկրի կայունության համար: Անթույլատրելի է, երբ քաղաքական ուժի ղեկավարն ըստ էության շանտաժի է ենթարկում իշխանություններին` ահաբեկելով, որ ցանկացած անզգույշ արտահայտության, ոչ թե գաղափարի` այլ արտահայտության ահմար նա փողոց կարող է հանել հարյուր հազարավոր մարդկանց», - ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Զրուցակցի կարծիքով` նման վարքագիծը երկրի անվտանգության ամենամեծ սպառնալիքն է. «Երկիր, որն այսօր գտնվում է չհայտարարված պատերազմական իրավիճակում, երկիր, որի արևելյան և արևմտյան հարևանները միայն երազում են, թե ինչպիսի խառնաշփոթ կարող է լինել, որպեսզի իրականացնեն իրենց դարավոր երազանքը»:
Գագիկ Մինասյանը համոզմունք հայտնեց, որ իշխանության այս քայլը սպասված երևույթ էր, որովհետև ոչ միայն կուսակցության, այլ նաև հասարակության մոտ ծագած բազում հարցեր ստացան իրենց սպառիչ պատասխանները և գնահատականները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան