Արմավիրի գործող քաղաքապետը ցանկանում է չորրորդ անգամ ընտրվել
Մարտի 15-ին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում կայանալու է քաղաքապետի ընտրություններ: Փետրվարի 8-ից ընդունվել են թեկնածությունը գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Թիվ 21 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գայանե Սուքիասյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ փետրվարի 12-ի ժամը 18:00-ի դրությամբ փաստաթղթեր ներկայացրել է միայն գործող քաղաքապետ Ռուբեն Խղլաթյանը:
Նա «Հայաստանի Հանրապետական կուսակցության» անդամ է, բայց ոչ թե կուսակցությունն է նրա թեկնածությունն առաջադրել, այլ, ըստ Գ Սուքիասյանի, ինքնաառաջադրվել է:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է այսօր մինչև ժամը 18:00-ն:
Նշենք, որ Ռուբեն Խղլաթյանն արդեն երեք անգամ ընտրվել է Արմավիրի քաղաքապետ՝ 2004-ին, 2007-ին, 2011-ին:
Մարտի 15-ին Հայաստանի մի շարք մարզերի տարբեր համայնքներում կայանալու են համայնքապետերի, ավագանու անդամների ընտրություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները