Համանախագահները Վիեննայում կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնախնդիրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վիեննայում քննարկելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնախնդիրը: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Մենք Վիեննայում ենք, որտեղ անդամ-պետությունների հետ քննարկելու ենք ղարաբաղյան հակամարտությունը հիմնախնդիրը:
Դրան կհաջորդի կարևոր այց տարածաշրջան` քննարկելու հիմնախնդրի կարգավորման հարցը»,- գրել է Ուորլիքը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի 15-ին նախ կայցելեն Ադրբեջան, որտեղ նախատեսված են մի շարք հանդիպումներ, իսկ փետրվարի 17-ին՝ Հայաստան, որտեղ կհանդիպեն ՀՀ նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ:
Նախորդող հրապարակում՝
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի 17-ին կայցելեն Հայաստան