Սուքիաս Ավետիսյան. Համամիտ եմ նախագահի հնչեցրած մտահոգությունների հետ
«Կարծում եմ նախագահի ելույթը լրացուցիչ մեկնաբանելու կարիք չկա: Համամիտ եմ բոլոր այն դիրքորոշումների հետ, որոնք արտահայտվել են նախագահի կողմից»,-անդրադառնալով ՀՀԿ խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին` Panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը:
Պատգամավորի խոսքով` ՀՀԿ Խորհրդի նիստում քաղաքական դաշտի վերաբերյալ նախագահի կողմից արտահայտված բոլոր մտահոգությունները միաձայն հավանության են արժանացել, հետևաբար ՀՀԿ-ն իր հետագա քայլերում առաջնորդվելու է հենց այդ մտահոգություններով:
«ՀՀԿ-ն նորից փորձելու է ապահովել հնարավորինս կայուն քաղաքական դաշտ, բոլոր այն քաղաքական ուժերի համար, որոնք իրապես ուզում են զբաղվել քաղաքականությամբ և իրենց քաղաքականությամբ ուզում են օգտակար լինել երկրին և ժողովրդին»,- նշեց Ս. Ավետիսյանը:
Պատգամավորի դիտարկմամբ` նախագահի ելույթում հստակ արտացոլված էր այն միտքը, որ քաղաքական դաշտում պետք է այսուհետ որոշակիություն տիրի:
«Իմ կարծիքով, ամենակարևոր շեշտադրումը այն է, որ ի վերջո մեր պետության մեջ պետք է հստակ հասկանանք` ով է քաղաքական գործիչը, ով է գործարարը և ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով»,- նշեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամը:
Թեմային առնչվող հրապարակումներ`
«Դոդի Գագոյին տարիներ շարունակ վերածեցինք պարոն Ծառուկյանի, հիմա հակառակ պրոցեսն ենք անում». Աշոտյանի ելույթը (տեսանյութ)
Շարմազանով. «Ներում են նրան, ով ներողամտություն է հայցում» (տեսանյութ)
Անթույլատրելի է, երբ քաղաքական ուժի ղեկավարը շանտաժի է ենթարկում իշխանություններին. Գագիկ Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան